8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է
Աշխարհ
Ջոնի Դեփը վերադառնում է Հոլիվուդի կինովարձույթի առաջատար դիրքեր․ նրա մասնակցությամբ «Էբենեզեր» (Ebenezer) ֆիլմը ցուցադրության առաջին իսկ հանգստյան օրերին զբաղեցրել է ԱՄՆ կինովարձույթի առաջին հորիզոնականը։ Սա դերասանի առաջին ստուդիական ֆիլմն է վերջին ութ տարում։
Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքել է 19 միլիոն դոլար, իսկ միջազգային շուկայում՝ ևս 23 միլիոն՝ համաշխարհային հասույթը հասցնելով 42 միլիոն դոլարի։ Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է շուրջ 38 միլիոն դոլար։ Չարլզ Դիքենսի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, սակայն, քննադատների միանշանակ հավանությանը չի արժանացել․ Rotten Tomatoes հարթակում այն ստացել է 52% գնահատական։
Հանդիսատեսի արձագանքն ավելի դրական է եղել․ հարցվածների 65%-ը նշել է, որ ֆիլմը խորհուրդ կտա ընկերներին։ Դեփի վերադարձը մեծ էկրան ուշագրավ է հատկապես Էմբեր Հերդի հետ դատական վեճից հետո, որի հետևանքով դերասանի հոլիվուդյան կարիերան անորոշության մեջ էր հայտնվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի