Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ 2025 թվականի օգոստոսին՝ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել և Պուտինին ներկայացրել Թրամփի առաջարկը։
Լավրովի խոսքով՝ Անքորիջում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինը կետ առ կետ ընթերցել է Ուիթքոֆի փոխանցած առաջարկը՝ յուրաքանչյուր կետի ճշտությունը նրա հետ համաձայնեցնելով։
«Մեզ փոխանցել են առաջարկը, մենք տեսել ենք, որ որոշ տարրեր փոխզիջումային բնույթ ունեն։ Բայց քանի որ ցանկացած ամուր պայմանավորվածություն այս կամ այն չափով հիմնված է փոխզիջումների վրա, մենք ընդունում ենք ամերիկյան առաջարկը»,- մեջբերել է Լավրովը Պուտինի խոսքերը։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ հետագայում տարբեր մեկնաբանություններ են հնչել՝ իբր Ալյասկայում գործարք կամ պայմանավորվածություն չի եղել, այլ ընդամենը նախաձեռնություն է ներկայացվել։ Սակայն, նրա խոսքով, եթե մի կողմն առաջարկ է ներկայացնում, իսկ մյուսն ընդունում է այն, ապա Ռուսաստանի ընկալմամբ՝ դա նշանակում է, որ կողմերը պայմանավորվել են։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի