Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայաստան
2026 թվականի հունվար–հոկտեմբերին արտասահման մեկնած ռուսաստանցիներն առավել հաճախ այցելել են մերձավոր արտասահմանի երկրներ՝ Բելառուս, Աբխազիա, Վրաստան, Հայաստան, Ուզբեկստան և Ղազախստան, հաղորդում է ТАСС-ը։
2026 թվականին ռուսաստանցիների ինքնուրույն ճանապարհորդությունների ամենատարածված ուղղությունները մերձավոր արտասահմանի երկրներն են եղել։ Միանգամից վեց երկիր՝ Բելառուսը, Աբխազիան, Վրաստանը, Հայաստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, հյուրանոցների ամրագրումների թվով ընդգրկվել են ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում։ Ընդ որում՝ Հայաստանն ու Վրաստանը գրանցել են հյուրանոցների պահանջարկի աճի ամենաբարձր ցուցանիշներից մի քանիսը՝ համապատասխանաբար 42% և 31%։
Զբոսաշրջային թվային SIM քարտերի միացումներում Վրաստանի մասնաբաժինն աճել է 1,6%-ից մինչև 4,6%, իսկ Հայաստանինը հասել է 2,1%-ի՝ նախորդ տարվա 0,6%-ի դիմաց։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի