Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկա
Աշխարհ
Հրեա հրատարակիչ Սամուել Ֆիշերի ժառանգները դիմել են Sotheby's աճուրդի տանը՝ պահանջելով աճուրդից հանել Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը. հայտնում է The New York Times-ը։ 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար և կարող է դառնալ աճուրդում երբևէ ներկայացված Վան Գոգի ամենաթանկ ստեղծագործությունը։
Ժառանգների փաստաբանի պնդմամբ՝ կտավը 1936 թվականին վաճառվել է Ամստերդամում՝ նացիստական ռեժիմի ճնշման պայմաններում։ Այդ ժամանակ Ֆիշերի հրատարակչությունը ֆինանսական դժվարություններ է ունեցել։
Փաստաբանը պահանջել է, որ աճուրդի տունը ապացուցի՝ նկարը վաճառվել է շուկայական գնով և առանց նացիստական իշխանությունների ճնշման։ Հակառակ դեպքում աճուրդը կարող է չկայանալ։ Sotheby's-ը հայտնել է, որ տեղյակ է ժառանգների մտահոգություններին և նրանց հետ քննարկում է կտավի պատմությունը։ Աճուրդի տան ուսումնասիրությունը, սակայն, չի հաստատել, որ նկարը հարկադրաբար է վաճառվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի