Ջասթին Բիբերը՝ Փի Դիդիի հետ սկանդալի ֆոնին
ԱշխարհՋասթին Բիբերի կինը՝ Հեյլին, կարծում է, որ ամուսինը հոգեբույժի օգնության կարիք ունի։
Երգիչ Ջասթին Բիբերը շատ է նիհարել և գործնականում մեկուսացած է դարձել ռեփեր Փի Դիդիի հետ կապված սկանդալի ֆոնին, որի հետ երգիչը համագործակցում էր 13 տարեկանից, այս մասին հայտնում է RadarOnline-ը։ Պարբերականի զրուցակիցը մանրամասնել է, որ 30-ամյա Բիբերը վախենում է, որ ԶԼՄ- ներում տեղեկատվություն կհրապարակեն Փի Դիդիի հետ իր կապերի մասին (Շոն Քոմբսը իսկական անուն է):
Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլին, օգնում է ամուսնուն հաղթահարել բարդ շրջանը, սակայն մոդելը հույս ունի, որ ամուսինը տեղի ունեցածի ֆոնին հոգեթերապիայի կուրս կանցնի։
Վերջերս մամուլում լուրեր են տարածվել, որ դեռևս դեռահաս տարիքում Ջասթին Բիբերը բռնության է ենթարկվել Փի Դիդիի կողմից, ում հետ այդ ժամանակ ընկերացել է։
Հիշեցնենք, որ ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդիին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և նվազագույնը 15 տարվա ազատազրկում։