Հայաստանի շախմատի պատանիների առաջնության արդյունքները
Սպորտ![Հայաստանի շախմատի պատանիների առաջնության արդյունքները](/timthumb.php?src=disc/20-02-24/36d8025da40a99b295ba19b5ac9dc407.jpg&w=780)
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 5 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Հայկ Իվանյանը, Գևորգ Գեղամյանը և Դանիել Մաթևոսյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Մարատ Աթաբեկյանը, Մերուժան Մարկոսյանը և Գրիգորի Գալստյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Գագիկ Կոնջարովը, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Հայկ Մաղաքյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Անի Գարգրցյանը, Կատրին Եսայանը, Լարիսա Ղազարյանը և Նատալի Ղարիբյանը, ովքեր 5 հնարավորից ունեն 4 միավոր:
Մասնակիցների քիչ քանակի պատճառով՝ մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարը կանցկացվի 7 խաղափուլով։ Մյուս տարիքային խմբերի մրցաշարերը կանցկացվեն 9 խաղափուլով:
Բոլորին մաղթում ենք հաջողություն վերջին որոշիչ խաղափուլերում:
![](banners/armflix.jpg)