Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին որոշումը կբողոքարկվի․ «Փաստինֆո»
Իրավունք![Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին որոշումը կբողոքարկվի․ «Փաստինֆո»](/timthumb.php?src=disc/20-02-24/c83a904b2b2ae44e113bc4a96024e32b.jpg&w=780)
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Վահան Քերոբյանը պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ։ Քերոբյանն ինքը բարձրաձայնել էր Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Պաշտոնից ազատումը, սակայն, տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում հայտնվել էր նրա արդեն նախկին տեղակալը՝ Անի Իսպիրյանը։ Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։
Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)