Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ հունիսի 1-ի համար Էսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից 

Իշխանությունների 10 «հարվածը» հայ ժողովրդին

Վերլուծական
Որքան էլ որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ հեղափոխությունից հետո մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, իրենք էլ` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարում են միայն ու միայն ՀՀ ազգային շահերից բխող քաղաքականություն, փաստերը խոսում են տրամագծորեն հակառակ իրողության մասին։ Ներկայացնենք 10 կետ, որոնք լավագույնս ի ցույց են դնում այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը քանդել ու քանդում Հայաստանը` հարվածելով հայ ժողովրդի կենսական շահերին։
 
1) Խաղաղ բանակցությունների ձախողում և 44-օրյա պատերազմ, որի արդյունքում՝ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, մեծ թվով գերիներ, էթնիկ զտում Արցախում, Արցախի հայաթափում և Պրահայում Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչում։ Իրական սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ մասնավորապես այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով և բանակի ու ազգային անվտանգության համակարգերի փլուզմամբ պայմանավորված:
 
2) Սփյուռքի նախարարության լուծարում և այդ կառույցի փոխարեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրում, որի ղեկավար Զարեհ Սինանյանը պատմական մինիմումի հասցրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակը՝ անվստահություն սերմանելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում և պայքար մղելով պետեկանամետ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանամետ սփյուռք ձևավորելու համար։
 
3) Գյուղատնտեսության նախարարության լուծարում, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսության երբեմնի առաջատար ճյուղը տարեցտարի նորանոր անկումներ է գրանցում, իսկ գյուղացիները հայտնվել են «եղունգ ունես` գլուխդ քորի» իրավիճակում։ Հայաստանում նախորդ տարի 13 հազար տոննայով քիչ կարտոֆիլ է հավաքվել, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի բերքը նվազել է շուրջ 17 հազար տոննայով, խաղողինը՝ 11 հազար տոննայով։ Նախորդ հինգ տարիների համեմատ զգալիորեն պակասել է կենդանական ծագման արտադրանքը։ Անասունների գլխաքանակը նույնպես նվազել է։ Նախորդ տարի  Հայաստանում հաշվարկվել է շուրջ 560 հազար կենդանի՝ 54 հազարով պակաս 22-ի համեմատ։ 
 
4) Իշխանությունները և անձամբ Փաշինյանը շինծու գաղափարների ներքո հետևողական պայքար են մղում ՀՀ խորհրդանիշների՝ դրոշի, օրհներգի, զինանշանի դեմ, տուրք տալով Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին։ Այդ հակահայկական փոփոխությունները փորձ է արվում ներկայացնել նոր Սահմանադրության փաթեթավորմամբ:
 
5) Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, աղքատության խորացում։ 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 23.5% էր, իսկ վերջին ամփոփված տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%։
 
6) Պետական պարտքի ավելացում, որը, ըստ էության, փակելու են սերունդները։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է 11 մլրդ 845 մլն դոլարի։ Մեկ տարի առաջ 10 մլրդ 638 միլիոն էր։ Իսկ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 6,7 միլիարդ էր։ Այս ընթացքում հասցրել են պարտքն ավելացնել 5,1 մլրդ դոլարով կամ ավելի քան 76 տոկոսով։ Նույն տեմպերով՝ ևս մեկ տարի, և պարտքն այս իշխանության օրոք կկրկնապատկվի։
 
7) Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների քայքայում, որի գլխավոր նպատակը հայ ժողովրդի հոգևոր հիմքերի խարխլումն է։
 
8) Նիկոլ Փաշինյանը և թիմակիցներն ակնհայտորեն փորձել և փորձում են խարխլել ավանդական ընտանիքի մոդելը՝ առաջ մղելով Ստամբուլյան կոնվենցիան և ընդունելով օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը հենց այդ ծրագրի իրագործմանը հասնելն է։ Դիցուք` իշխող քաղաքակամ ուժի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է այսուհետ ընտանիքի անդամներ (հետևաբար՝ նաև ընտանիք) համարել զուգընկերներին և նախկին զուգընկերներին, այդ թվում՝ միասեռականներին (համասեռամոլներին), որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության, այսօր օրինական ամուսնություն գրանցել չեն կարող։
 
9) Փաշինյանի օրոք Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Սա ոչ այնքան տնտեսական բաղադրիչ պարունակող ծրագիր է, որքան Փաշինյանի հերթական հայաթափման նախագիծն է:
 
10) Որքան էլ որ իշխանությունները հայտարարում են, թե քաղաքացին իրենց համար տուգանքի մատերիալ չէ, վճարները, որոնք ավելացել են և որոնք լրջորեն հարվածելու են քաղաքացու գրպանին վկայում են հակառակի մասին։ Թվարկենք ընդամենը մի քանիսը` եկամուտների համընդհանուր հայտարարագրում, գույքահարկի թանկացում, տաքսիների տուրքերի ավելացում, Երևանում հանրային տրանսպորտի թանկացում, կարմիր գծերի թանկացում և այլն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը
Ամենադիտված