Տավուշում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է ծառերին․ կա 3 վիրավոր
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին և հայտնվել դաշտում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մարտին Մ․-ն, ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ․-ն և 32-ամյա Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։