Պարզվում է՝ «խոպանչիները» իրավունք չունեն երթևեկել Հայաստանի ճանապարհներով․ Հակոբ Բադալյան
ԲլոգոսֆերաՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարզվում է, որ «խոպանչիները» իրավունք չունեն երթեւեկել Հայաստանի ճանապարհներով, եթե Հայաստանի հարկատու չեն, որովհետեւ այդ ճանապարհները կառուցված են հարկատուների փողով: Եվ այս տրամաբանությունը բարձրաձայնվում է պետության փաստացի ղեկավարի մակարդակով:
Հետաքրքիր է, եթե գործի է դրվում այդ «տրամաբանությունը», ապա՝ օրինակ հարկատուների փողով գնվող բազմամիլիոնանոց շքեղ ծառայական մեքենաները, որով երթեւեկում են պետական պաշտոնյաներն ու իրենց ընտանիքի անդամները, ինչու՞ չեն ծառայում բոլոր հարկատուներին»: