Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ» «Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները. «Փաստ» Գևորգ Տարախչյանը խոսել է իր նորամուտի մասին ազգային հավաքականի կազմում Արսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջիկա ընկերական խաղին Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Իսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողության ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Բագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրեն Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն 

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:

Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:

Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։

Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:

«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշում է Արման Վահանյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:

«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք՝ չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:

Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»«Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները. «Փաստ»Գևորգ Տարախչյանը խոսել է իր նորամուտի մասին ազգային հավաքականի կազմումԱրսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջիկա ընկերական խաղինԲայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողությանՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ ՊուտինԲագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրենՈւկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքներիԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. ԴավթյանԵրևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժությունՁերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացելՎայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավորՀունիսի 7-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի թիմի հետ«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի. Պուտին«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիրԻշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունըՍլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն էԱրդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգՀրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԳերմանիաՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտումՀամատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ ԽաչատուրյանՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին միասնական օրակարգ ձևավորելու համարՈրդեգրել ենք մի քաղաքականություն՝ ՀՀ-ում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվելԳիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզՀորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհներինՀարկային արդարության և կարգապահության թեման քննարկվել է ՄԱԶԾ-ի և ՀԱՀ-ի կազմակերպած միջոցառմանըՂեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է (տեսանյութ)Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել էՈստիկանների հրամկազմին կարելի է պարգևատրել միայն «Թալեաթ փաշա» մեդալով (տեսանյութ)Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքներըԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետԱվտովթար` Արագածոտնի մարզումԱյս արնաքամությունը պիտի կտրվի, ինչ գին էլ այն պահանջելու լինի, մենք վճռական օրերի առաջ ենք (տեսանյութ)Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազանը՝ ՍոթքումԹշնամին ներթափանցել է նաև Վարդենիսի շրջան, ամրաշինական աշխատանքներ է անում, ի՞նչ խաղաղություն (տեսանյութ)«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներԻշխանությունը րոպե առաջ հանձնած կլիներ այս հողը, եթե դուք այն չպահեիք ձեր հայկական կենսակերպով. ՊետրոսյանՊապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել2018-ին էլ էր ասում՝ «ապագա կա», սենց ապագա կլինի՞, ադրբեջանցին պիտի հետ քաշվի մեր սահմաններից (տեսանյութ)Գեղարքունիքից ռուս սահմանապահները դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրը՝ մի քանի ժամ առաջ. մարզպետԳեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին․ Դանիելյան (տեսանյութ)Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ)Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարինԻնչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ)
Ամենադիտված