Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվել
Աշխարհ![Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվել](/timthumb.php?src=disc/27-02-24/2c93da7b89eeae2ebb6a57ab906c64c7.jpg&w=780)
Արեգակի վրա երեք հզոր բռնկումները հանգեցրել են Երկրի վրա մագնիսական փոթորիկի, հայտնում է Meteovesti-ն։
Բռնկումները հայտնվել են ամենաուժեղների հնգյակում, որոնք տեղի են ունեցել արեգակնային 25-րդ ցիկլի սկզբից, այսինքն՝ 2019 թվականի դեկտեմբերից ի վեր։
Փորձագետները նշել են, որ Երկիր մոլորակի վրա ներկայումս տեղի է ունենում 2024 թվականի սկզբից ի վեր առաջին մագնիսական փոթորիկը։ Սակայն կանխատեսումները չեն ենթադրում դրա ուժեղացում։ Ընդհակառակը, սպասվում է, որ փոթորիկը շուտով կդադարի։
![](banners/armflix.jpg)