ՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Հրատապ. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են կառավարության հրաժարականին միտված քայլերը (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները փակել են Դեմիրճյանի մուտքը (տեսանյութ) Իմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ) Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ Թեւանյան Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Ես երեկ օնլայն ռեժիմով հետևել եմ պայքարին, հետո քունս տարավ, քնեցի․ Աղազարյան (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ) Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր 

Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են փաստաթղթեր

Քաղաքական

Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է հայ և եգիպտացի ժողովուրդների բազմադարյա սերտ կապերի փաստը` հավելելով, որ Եգիպտոսի հայ համայնքն իր ուրույն դերն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բացահայտվել է հանցագործության 150 դեպք Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինԱԺ-ի մոտ ոստիկաններին «դուբինկաներ են» բաժանում (տեսանյութ) Ոստիկանները չեն հասկանում՝ «պագոն» կրե՞ն, թե՞ գողական գնան. բայց իրենք զզվել են Նիկոլից. Հայկ Դերզյան (տեսանյութ) Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մի շարք հուշարձաններ (լուսանկարներ) Գետն ընկած մեքենայից դուրս են բերվել 13-ամյա աղջկա և 40-ամյա կնոջ դիեր ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Հրատապ. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են կառավարության հրաժարականին միտված քայլերը (տեսանյութ)Հայաստանի պատճառով` ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն․ ՌԴ ԱԳՆՄիացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար Վահանավոր ոստիկանները փակել են Դեմիրճյանի մուտքը (տեսանյութ)Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky NewsԻմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ)Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ ԹեւանյանԳրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե ԴավթյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին ԱԺ ընդդիմադիր խմբակացությունները միջնորդություն ներկայացրեցին ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել էՓաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններԵս երեկ օնլայն ռեժիմով հետևել եմ պայքարին, հետո քունս տարավ, քնեցի․ Աղազարյան (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ)Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրանով «պատանի խաղամոլ» ինստիտուտը վերացնում ենք, ողջունում եմ օրինագիծը. Աղազարյան Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն․ Վարուժան Գեղամյան Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոր նշանակում ՔԿ-ում Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանըՔՊ-ն այսօր ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստի. Ղազարյան (տեսանյութ) ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհերՈստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. փաստաբան
Ամենադիտված