«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին Ոստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը «Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել «Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը «Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ «Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ, խաչ և արյունոտ հողաթափ, կա վիրավոր Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերը Անահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար 

Արտաքին քաղաքականությունը դարձրել են «լարախաղացություն». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Նախ՝ իշխանափոխությունից մոտ 6 տարի անց օրվա իշխանությունները հանկարծ հիշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, և որոշել են պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ նրանց հեռացնելու համար։ Ռուս սահմանապահներին հեռացնելու թեզերից մեկն այն է, թե նրանց գտնվելն օդանավակայանում որևէ միջպետական պայմանագրով չի կարգավորվել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով է այս հարցն ընդհանրապես կարգավորվել։ Ինչո՞ւ այս վեց տարում գոնե մեկ անգամ չհիշեցին այս մասին և ինչո՞ւ հիշեցին հենց հիմա: Այս իրողության համատեքստում իշխանական ու մերձիշխանական սատելիտները թմբկահարում են, թե նման քայլով ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը և թուլացնում ենք կախվածությունը Ռուսաստանից։

Իրականում կան տեղեկություններ, որ սա Արևմուտքի հերթական պահանջն է, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան վերահսկել իրենց հետ կապակցված անձանց ու միավորների ելումուտը: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այս ամենի հետ կապված՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Եթե իշխանությունները կողմնակից են ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսը փոխելու, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի սահմանից չեն հեռացնում ռուս սահմանապահներին։ Ավելին, Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարն ամեն անգամ շեշտում են, թե ռուսական ռազմաբազայի հեռացման հարց չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի կամ ռուս դիտորդների տեղակայման հարցը չեն քննարկում, սակայն կողմնակից են, որ եվրոպական դիտորդները ոչ միայն մնան, այլև նրանց թիվն ավելանա։

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ռուս սահմանապահների հեռացման հարցն իշխանությունները չեն ցանկանում քննարկել, այնուամենայնիվ, նրանք խիստ շեշտադրումներով ընդգծում են, որ Ներքին Հանդում հենց ռուս սահմանապահներն են խոչընդոտել և թույլ չեն տվել, որ եվրոպացի դիտորդներն արձանագրումներ կատարեն։ Բայց դրանից առաջ բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ նույն եվրոպացի դիտորդների դիտարկման տարածքում Ադրբեջանը սադրանքների է դիմել, խախտել է հրադադարը, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվել, բայց ՀՀ իշխանությունների մտքի ծայրով անգամ չի անցել որևէ կերպ արձագանքել կամ նշել եվրոպացի դիտորդների առաքելության ձախողման մասին։ Մյուս կողմից էլ՝ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե դեպի Արևմուտք տանող գիծ են որդեգրել, Հայաստանի նպատակը ԵՄ-ի հետ ինտեգրվելն է, սակայն որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին, որտեղ գերակայում է Ռուսաստանը։

Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցությունը բավական արդյունավետ բնույթ է կրում, և նաև դրա արդյունքում է, որ Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ արձանագրել։ Զավեշտն այն է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ընդհանրապես դրված չէ, ապա հայտարարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամակցությունը սառեցնելու մասին։ Իշխանություններն անգամ չեն բացառում, որ հարկ եղած դեպքում կարող են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ։ Մի խոսքով, ինչպես բոլոր ոլորտները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ այն աստիճանի շիլաշփոթ վիճակում է, որ անգամ դիվանագիտական դաշտի բարձրակարգ մասնագետները չեն կարող լիարժեք գլուխ հանել։

Լիակատար անորոշությունն ու երկակիությունը բոլոր հարցերում գերակայում է։ Ընդհանրապես, հստակություն չկա, թե ինչ տեսլական է դիտարկում Հայաստանը, ինչ նպատակների է փորձում հասնել։ Շարժվում ենք ընդամենը իրավիճակային ու կիսատ-պռատ որոշումներով։ Բայց արտաքին քաղաքականությունը փորձադաշտ կամ «որբի գլուխ» չէ, որի վրա իշխանությունները մազ կտրել կարող են սովորել։ Թեպետ, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրանք բոլոր ոլորտների հետ են այդպես վարվել ու վարվում՝ բերելով ավերումների: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ նման «լարախաղացությունը» դիտավորությա՞ն, թե ապաշնորհության արդյունք է: Փաստը մնում է փաստ, որ այս ամենը ծանրագույն հետևանքներ է ունենում: Արցախի ողբերգությունը՝ օրինակ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռումԿրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ, խաչ և արյունոտ հողաթափ, կա վիրավորՀայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել էԱրմավիրի մարզպետը «ՔՊ»-ին շնորհակալություն է հայտնել Գյուլնազարյանին Փարաքարի ղեկավար ընտրելու համարՈրոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում․ Սյունիքի մարզպետը քննարկում է կազմակերպել Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է Փաշինյանը սարսափում է ընտրությունների գաղափարից, նա չի ուզում իշխանություն կորցնել․ Սուրեն ՍուրենյանցՈրպես ԱԺ նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների․ Սիմոնյանը՝ Սլովենիայի ԱԺ նախագահին Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՓաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել ԵրևանումՆիկոլն օգնության է կանչում Ալիևին և Էրդողանին (տեսանյութ)Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբանԻրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Վարազդատ Հարոյան․ Հավաքականում պետք է այնպես խաղաս, որ ուրախացնես մի ամբողջ երկրի և ժողովրդի (տեսանյութ)Ընդդիմության մանդատները դնելը սխալ է, այդ գործիքը պետք է ԱԺ-ում, երբ ՔՊ-ն կստորագրի կապիտուլիացիա․ քաղաքագետ (տեսանյութ)Հավատը սեփական ուժերի ու այլոց նկատմամբ կարևոր է հետտրավմատիկ վերականգնման համար․ Աֆեյան Մենք չենք ուզում բախումներ, թող զգոն լինեն ու դարձի գան, հատկապես` բերետավորներից ոմանք. սարկավագ (տեսանյութ) Մեծ հանրահավաք՝ հունիսի 9-ին. Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)Հայկական կողմը Ուկրաինայի հետ պայմանավորվել է գործարարների մասնակցությամբ մեծ քննարկում կազմակերպել Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, շատ կարևոր հանդիպման ենք գնալու․ Սրբազան Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի «փլուզման» մասին (տեսանյութ)Մեր տղաներն ազատության մեջ են. իրավապաշտպանը կարդում է 26 ազատ արձակված տղաների անունները (տեսանյութ)ԱԱԾ-ն և դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և միլիոններ չեմ ստացել, պատասխանը ո՞վ կտա (տեսանյութ) Հսկում ենք ոստիկաններին, չեմ հավատում, որ իրապես ոստիկանական շարքերից են, բայց հետևելու ենք. Սրբազան (տեսանյութ)Այսօրվանից դիվանագետների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել օտարերկրյա ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Ամենադիտված