Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվեն Հայ մարմնամարզուհին չի մասնակցի ԲՐԻԿՍ-2024 խաղերին․ պատճառը որպես գլխավոր մրցավար՝ Ադրբեջանի ներկայացուցչի նշանակումն է «Փյունիկ»-ի մրցակիցը ՉԼ որակավորման փուլում Մինսկի «Դինամո»-ն է Շրջակա միջավայրի նախարարությունից հայտարարում են՝ Սևանից ջրառն անխուսափելի է Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանում կառավարող վարչակազմը հատել է բոլոր կարմիր գծերը. այն պետք է հնարավորինս շուտ հեռացվի Ոստիկանության կողմից որոնվում են Ազգային ժողովի նախկին պատգամավորն ու նրա որդին. shamshyan.com Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա 

«Եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության ու գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվենՀայ մարմնամարզուհին չի մասնակցի ԲՐԻԿՍ-2024 խաղերին․ պատճառը որպես գլխավոր մրցավար՝ Ադրբեջանի ներկայացուցչի նշանակումն է«Փյունիկ»-ի մրցակիցը ՉԼ որակավորման փուլում Մինսկի «Դինամո»-ն էՇրջակա միջավայրի նախարարությունից հայտարարում են՝ Սևանից ջրառն անխուսափելի էՊատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էՀայաստանում կառավարող վարչակազմը հատել է բոլոր կարմիր գծերը. այն պետք է հնարավորինս շուտ հեռացվիՈստիկանության կողմից որոնվում են Ազգային ժողովի նախկին պատգամավորն ու նրա որդին. shamshyan.com Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներինՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումըՊարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանաՄելսիկ Բաղդասարյանը վնասվածքի պատճառով առաջիկա մենամարտը չի անցկացնի․ UFC Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ Սաղաթելյանի և Սամսոնյանի գործով նիստին դատախազները տանջվում էին, կռիվ տալիս օբյեկտիվության դեմ ԱԳ փոխնախարարը Մալթայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ընդունելություն էր կազմակերպել․ ներկա էր փոխարտգործնախարարըՀնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը՝ Ստեփան Ավագյանին նվիրված մրցաշարի հաղթող Խոշոր հրդեհ Ստամբուլի գործարաններից մեկում․ լսվել են պայթյունի ձայներ, կրակը քամին տարածել է հարակից անտառներՔաղշին կոմիտեից հանձնարարել են չշեղվել աղետի գոտում վերակառուցման ծրագրերի ժամանակացույցիցՓաշինյանը ՔՊ-ականների հետ Սյունիքում աշխատանքներին առնչվող հարցեր է քննարկելԳրիգոր Մինասյանը գործուղվում է Հաագա՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու Վլադիմիր Պուտինը ժամանեց Հյուսիսային Կորեա․ մանրամասներ Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ ԼեբեդևՖրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով Մեզանում տեղի ունեցողը քաղաքական և տնտեսական աղետ չէ, այն իրավագիտակցության ճգնաժամ է. Մհեր ԱվետիսյանՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթՎաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերըՄարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավորԱՄՆ-ն խնդիր է դրել Վրաստանը փոխարինել Հայաստանով, հեռուն գնացող նպատակներ ունի. միջազգայնագետ Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանըԱդրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ Դատախազներն ասում են՝ Նարեկի, Վազգենի խոսքը դատարանը չպիտի սահմանափակեր, դրա համար պիտի նստեն. Մելիքյան «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ ՊապոյանԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքըՍարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունիՎահագն Խաչատուրյան, գնա, շաքարաքլոր ծախի. Նիքոլ Փաշին, լավություն արա, բիձա մարդ ես, Արքիմեդը քեզնից ջահել ա երևում. Գևորգ Պետրոսյան Հանրային մեղադրողների միջնորդությունը իրավաչափ չէր. պաշտպաններ «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոցՓաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին«Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ ԱղազարյանԱննա Հակոբյանն իսկապես գումար է խնդրել «Իմ քայլի» համարԵրևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվելԱդրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրինՉստեղծվի տպավորություն՝ այսպիսի միջնորդություններով հնարավոր է ազդել դատավորի անկախության վրա. դատավոր Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ՖրանսիայինՀայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր
Ամենադիտված