Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած
Արտակարգ Պատահար![Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած](/timthumb.php?src=disc/14-03-24/fd0f64cc28761b93f3435523634c0762.jpg&w=780)
Մարտի 14-ին, ժամը 12:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զվարթնոց-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:03-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան: Վարորդ Ի. Մ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:
![](banners/armflix.jpg)