Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են
Քաղաքական![Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են](/timthumb.php?src=disc/19-03-24/2121d9e0d71ca6fea2602ea358e7307a.jpg&w=780)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։
![](banners/armflix.jpg)