Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Քաղաքական![Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ](/timthumb.php?src=disc/20-03-24/419a6740524365d68fa3c2dcd9ba88c2.jpg&w=780)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Հայրապետյանը՝ ՀՀ Զինված Ուժերում։
![](banners/armflix.jpg)