Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել. «Ազատություն»
Հասարակություն![Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել. «Ազատություն»](/timthumb.php?src=disc/20-03-24/8d303c4b2b18316daf7fd551b87c0158.jpg&w=780)
Այսօր ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։ Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։
![](banners/armflix.jpg)