Մարդկանց 72 ժամ պահելը ըստ էության նշանակում է պատժել, ինչը մարդկային նորմերի հետ կապ չունի. Էլինար Վարդանյան Ցուցարարները պահանջում են Արգիշտի Քյարամյանին, ՔԿ-ից առաջարկում են՝ «դիմում գրել», որ ընդունեն և պատասխանեն նրանց հարցերին Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան Ցուցարարներն իրենց հետ հայելիներ են տանում Քննչական կոմիտե (տեսանյութ) ՀՀ-ում ամեն ինչ 1 մարդու քմահաճույքից է կախված, ոստիկանությունն էլ 40 հոգով մի մարդ է ծեծում. Սրբազան (տեսանյութ) Քյարամյանին մի անգամ եմ հանդիպել, այն էլ Արցախում ` պատերազմի ամենաթեժ օրերին. Սրբազան (տեսանյութ) Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենան Փաշինյանի ռեժիմն այլևս գոյություն չունի, մնացել է կարմիր ու սև բերետավորների ոտքերի վրա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ոստիկանության նման վայրագություններ դեռ չեմ տեսել, բոլոր ձերբակալվածներն ունեն վնասվածքներ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) 

«Թատերական շաբաթը» հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ․ Դանիել Դանիելյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Կարևոր այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ:

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թատրոններում, ծանոթացել իրականացվելիք ծրագրերին և թատերական նախագծերին ու դրանք հանգամանորեն քննարկել տնօրենների հետ։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում թատերական շաբաթը կմեկնարկի դերասանների հետ հանդիպումով

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին «Թատերական շաբաթվա» ծրագիրը ներկայացրել է տնօրեն Կարո Շահբազյանը։ Տնօրենի նշմամբ՝ թատրոնի անձնակազմը սիրով և մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում ընդունել դպրոցահասակ հանդիսատեսին․ «Արդեն բազմաթիվ զանգեր ենք ստացել, որոնք հավաքագրելով կազմում ենք խմբեր։ Ծրագիրը կմեկնարկի հայտնի դերասանների հետ հանդիպում-զրույցով, որի ժամանակ երեխաներին կներկայացվեն թատրոնի ժանրային առանձնահատկությունները՝ ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչպես են ընտրվում գրական գործերը, և ինչպես են բեմականացվում դրանք։ Դպրոցականները կծանոթանան ռեժիսորի, բեմանկարչի, դերասանի, ռեժիսորի օգնականի, հագուստի ձևավորողի, թատերական դերձակի մասնագիտություններին, որից հետո հենց բեմի վրա՝ դերասանների կողքին, ներկա կլինեն բեմական փորձերին։ Հետնաբեմում երեխաները հնարավորություն կունենան տեսնելու բեմական տեխնիկան, դեկորացիաները, կապի միջոցները, այնուհետև կբարձրանան ձայնային և լուսային սարքավորումների բաժին, որտեղ էլ համապատասխան մասնագետները կներկայացնեն լուսաձայնային տեխնիկայի կառավարման ձևերը, որոնց միջոցով հանդիսատեսը վայելում է գունեղ ներկայացումներ»։

Կարո Շահբազյանի տեղեկացմամբ՝ երեխաներին սպասվում է անչափ հետաքրքիր կրթամշակութային էքսկուրսիա, ծանոթություններ և բացահայտումներ, որոնք անշուշտ կնպաստեն թատրոնի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։

Հանդիպում տիկնիկների զարմանահրաշ աշխարհում

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը տեղեկացրել է, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում փոքրիկ հանդիսատեսը թատրոնում նախ կդիտի ներկայացում, ապա հնարավորություն կունենա այցելելու տիկնիկների զարմանահրաշ աշխարհ։

«Ներկայացումից հետո մեր աշխատակիցը հանդիսատեսին կներկայացնի թատրոնի պատմությունը, ցույց կտա գործող թանգարանը, որտեղ ցուցադրված են թատրոնի նախկին ներկայացումների տիկնիկները և այն տիկնիկները, որոնք նվիրվել են թանգարանին Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Այնուհետև շրջայց կկազմակերպվի. երեխաներին կուղեկցենք հետնաբեմ, որտեղ նրանք կտեսնեն, թե ինչպես է հավաքվում և վերադասավորվում բեմը։ Երեխաները կայցելեն նաև այն սենյակ, որտեղ պահվում են ընթացիկ ներկայացումների տարբեր չափերի շուրջ 100 տիկնիկներ։ Մեր փոքրիկ այցելուների համար նախատեսել ենք նաև վարպետության դասեր․ տիկնիկագործության սենյակում նրանք ներկա կլինեն տիկնիկների պատրաստման պրոցեսին, ինչն անչափ հետաքրքրական է։ Իհարկե, երեխաներին կցուցադրենք նաև բեմական դեկորացիան. նրանք կայցելեն հարդարման սենյակ, որպեսզի առավել հանգամանալից ծանոթանան մեր թատրոնին և ժանրային առանձնահատկություններին»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել՝ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում տիկնիկների աշխարհում։

«Թատերական շաբաթվա» ընթացքում երեխաները կմասնակցեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի տեղեկացմամբ Մայր թատրոնի ծրագիրը կառանձնանա մյուս թատրոնների ներկայացրած ծրագրերից, քանի որ «Թատերական շաբաթվա» ժամանակահատվածում իրականացվելու է նաև «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագիրը։

Թատերական շաբաթվա ընթացքում դպրոցականներին աշխատակիցները կդիմավորեն մուտքի մոտ և կծանոթացնեն թատրոնի համառոտ պատմությանը, կներկայացնեն արձանաշարերը, շրջայց կկատարվի թատրոնի տարածքում, այնուհետև հետնաբեմում երեխաներին կներկայացվեն բեմի տեխնիկական, լուսաձայնային հնարավորությունները, դեկորացիաները։ Հաջորդիվ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոն այցելած երեխաները տարբեր բեմական հարթակներում կդիտեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրի մասնակից-դպրոցականների բեմական փորձերը՝ մնջախաղային, պարային, դրամատիկական, մյուզիքլային ներկայացումներից հատվածներ։ Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ ծրագրերը հնարավորություն են տալիս հանդիսատեսին վաղ տարիքից վերաբերմունք ձևավորել թատրոն երևույթի նկատմամբ, ծանոթանալ հայ թատրոնի պատմությանը։

«Թատերական շաբաթը» համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթվա» ընթացքը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և դա հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին, նոր գիտելիքներ ձեռք բերել թատերական արվեստի վերաբերյալ․ «Ծրագրին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախարարության ենթակայությամբ գործող և այլ թատրոններում տեղի են ունենալու տարաբնույթ կրթամշակութային, ճանաչողական ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, շրջայցեր թատրոններում, վարպետության դասեր, հանդիպումներ դերասանների հետ: «Թատերական շաբաթ» ծրագիրը կշարունակվի նաև հետագա տարիներին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մարդկանց 72 ժամ պահելը ըստ էության նշանակում է պատժել, ինչը մարդկային նորմերի հետ կապ չունի. Էլինար ՎարդանյանԻր սիրտը արյուն է ուզում, ինչպես մարտի 1-ին, ՔԿ չենք բարձրանալու, թող որևէ մեկն ուղղակի իջնի (տեսանյութ) ՔԿ-ից ոչ մեկը չի իջնելու ներքև, սահմանված կարգով դիմում գրեք, կընդունեն. գնդապետ (տեսանյութ) Ցուցարարները պահանջում են Արգիշտի Քյարամյանին, ՔԿ-ից առաջարկում են՝ «դիմում գրել», որ ընդունեն և պատասխանեն նրանց հարցերին«Բարի օր, տղերք, լավ ե՞ք»․ Բագրատ սրբազանը ողջունում է ոստիկաններին (տեսանյութ)Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՁերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն ՄելիքյանՄեր խնդիրը խուլիգանների, այլ ոչ թե ոստիկանների հետ է. Սրբազան (տեսանյութ) Ցուցարարներն իրենց հետ հայելիներ են տանում Քննչական կոմիտե (տեսանյութ)ՀՀ-ում ամեն ինչ 1 մարդու քմահաճույքից է կախված, ոստիկանությունն էլ 40 հոգով մի մարդ է ծեծում. Սրբազան (տեսանյութ)Քյարամյանին մի անգամ եմ հանդիպել, այն էլ Արցախում ` պատերազմի ամենաթեժ օրերին. Սրբազան (տեսանյութ) Շանթ Սարգսյանը 5-րդն է «Aktobe open»-ում Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Բագրատ Սրբազանը «X» սոցիալական ցանցում հաշիվ է բացել Փաշինյանի ռեժիմն այլևս գոյություն չունի, մնացել է կարմիր ու սև բերետավորների ոտքերի վրա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Ոստիկանության նման վայրագություններ դեռ չեմ տեսել, բոլոր ձերբակալվածներն ունեն վնասվածքներ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Կենդանաբանական այգու միայնակ ապրող «Բունկա» փղի համար կկառուցվի նոր ազատավանդակՏեղի ունեցած ջրհեղեղից մեկ շաբաթ անց ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտիԴադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըԻշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինենՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է Քննչական կոմիտեԷս հատվածում ուշադիր ենք քայլում, որ պատահմամբ սահման չհատենք. Կիրանցի բնակչուհիՈստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել եկեղեցու և ՔԿ-ի շենքի դիմացՏիգրան Ավինյանի անունից Կիեւի քաղաքապետ Կլիչկոն հրավիրվել է ԵրեւանԱռաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս մեզ չենք զգում «հասարակ մահկանացուներ». Վիգեն Հակոբյան«Նախարարը պարտավոր է բացատրություն տալ»․ Ժաննա ԱլեքսանյանԴիլիջանից Իջևան հատվածը երթևեկելի է, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ էԱստղագուշակ հունիսի 3-ի համարԱվելի լավ չէ՞ր մահացած ծնվեիր, մի սերունդ էլ հետդ փուռը չտայիր. Սամսոն ԳրիգորյանԻրավաբանը Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, թե ինչպես է Փաշինյանը ոչ վաղ անցյալում գնահատել Պետրոսի «ջանքերը» ` նախկինների օրոքՆերկայի Հայաստանը որևէ ատրիբուտով այլևս պետության չի նմանի. փորձագետՍամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան Վահիդ Խաղանյանը՝ որպես Իրանի Նախագահի թեկնածու Պորտուգալիայում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել․ իսպանացի օդաչուն զոհվել էԳերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից․ Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին Սյունյաց թեմը հրավիրում է նշելու Վահանավանքի ուխտի օրը Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան Իրավախախտ վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Բանակը պիտի կոչված լինի հայրենապաշտպանությանը, ոչ թե հայրենահանձնմանը, ինչպիսի՞ երկիր ենք ուզում (տեսանյութ) Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Մենք առաջին իսկ օրից Սրբազանի կողքին ենք, մինչև վերջին օրը կլինենք, քանի որ սա արդար պայքար է (տեսանյութ) Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու «Ադրբեջանցիների որոշ մասը ծաղրում էր, որոշները գոռում, անգամ՝ հայհոյում»․ Անահիտ Խաչատրյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանից (տեսանյութ)Կարևորը՝ իրենք կուշտ լինեն
Ամենադիտված