Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆ
Հասարակություն![Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆ](/timthumb.php?src=disc/28-03-24/21a0ca841d834efb11eb178d68980a5e.jpg&w=780)
Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը միշտ խորհրդակցեք բժշկի հետ:
Երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում, դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար, նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը, սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:
![](banners/armflix.jpg)