Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Իրավունք

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ–հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Տիկին դեսպան, Ձեզ գրում եմ ժողովրդավարության բաստիոնի «Արմավիր» ՔԿՀ-ից: Վստահ եմ` տեղյակ եք, որ ինձ և ընկերոջս` «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին, Հայաստանի իշխանությունները երկու ամսով կալանավորել են բացառապես մեդիագործունեության համար: Գործի մանրամասները չներկայացնեմ, Դուք վստահաբար տիրապետում եք:

Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ և հանրության զգալի հատվածի համար կարևոր հարցերի պատասխանները ստանալն է` կուզեք հրապարակային, կուզեք` ոչ: Տիկին դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերևս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց և կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ` Ձեր նախորդ նախագահի բառապաշարից. «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» և այլն:

Հիմա, տիկին դեսպան, մենք երկրի նախագահ չենք և ոչ էլ ունենք հետաքրքության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները և մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, և դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է` «…հայհոյել են երկրի վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, և հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերություններն, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկին դեսպան, Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է, եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձևաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձևաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական և երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայինացման (popularisation), և դրա հետևանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայինացման հետևանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհանտներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ և ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին և անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձևակերպեմ հարցս. տիկին դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում,  սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձևակերպեմ թերևս վերջին հարցը. տիկին դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը  (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը), եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որևէ մեդիա գործիչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչու՞մ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաև, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային և գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում:

Հ.Գ. Վստահ չեմ, որ տրվածս հարցերը նույն կերպ պատասխանի կարժանան, բայց սա գրում եմ պատմության համար:

«Ժողովրդավարության բաստիոնի» «Արմավիր» ՔԿՀ-ից, քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ

Նարեկ Սամսոնյան

27.03.2024»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքԼոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց. ՔԿ-ի ափալ-թափալ տեքստը՝ Գերասիմ Վարդանյանի ասուլիսից 20 րոպե անց
Ամենադիտված