ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com Այսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանով Ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ) Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ) Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ 

«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ահաբեկիչների թիրախում էր Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլը»: Զոհեր, վիրավորներ, փոխված ճակատագրեր: Ցանկացած ահաբեկչություն փոխում է այն երկրի ներքին ու արտաքին կյանքը, որում այն տեղի է ունեցել: ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ, Հանրային ու պետական կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանն ասում է՝ սա 21-րդ դարում տեղի ունեցած ամենազազրելի ահաբեկչություններից մեկն էր, որը խլեց ավելի քան 150 մարդու կյանք: «Ահաբեկիչները ձերբակալված են, աշխատանքներ են տարվում կազմակերպիչների, կազմակերպիչ պետությունների մասին ավելի հանգամանալից և հիմնավոր փաստեր ներկայացնելու համար: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մինչև ՌԴ նախագահի ընտրություններն իրենց քաղաքացիներին առնվազն զգուշացրել էին, որ պահպանեն զգուշավորություն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր են ահաբեկչական գործողություններ:

Ահաբեկչությունից մեկ ժամ հետո միացյալ Արևմուտքը հայտարարում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները, և այն որևէ առնչություն չունի Ուկրաինայի կամ նրա հատուկ ծառայությունների հետ: Մեկ ժամվա ընթացքում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կազմակերպել, և Ուկրաինան որևէ առնչություն չունի դրա հետ: Մինչև ահաբեկչությունը և դրանից հետո մեկ ժամ դեռևս չանցած այդ ի՞նչ հետախուզական տվյալներ ունեին Արևմուտքի երկրները, երբ հայտարարում էին, որ ահաբեկչության հետ Ուկրաինան որևէ առնչություն չունի: ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, այդ մասին Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում վկայակոչեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ դեպքից հետո ահաբեկիչներն ուղղություն էին վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ արդեն կար բացված «պատուհան» Ուկրաինա մուտք գործելու համար:

Ահաբեկիչները ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում ներքին առումով մի շարք փոփոխություններ կլինեն: Հայտնի է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ էին, նոր էին ստացել ՌԴ քաղաքացիություն, բնականաբար, միգրանտների հանդեպ տեղի կունենա խստացում, վերահսկողությունը մեծանալու է: Դա արդեն նշմարելի է: Երկրորդը՝ եթե պարզվի, որ կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, կարծում եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա, և մենք դրա ականատեսը կլինենք: Տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր ոչ թե այդ 150 մարդու դեմ, այլ ամբողջ Ռուսաստանի Դաշնության: Երկրորդ կարևոր փաստը՝ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները: Պարտադիր պայման չէ լինել փորձագետ և մատնանշել, որ այդ տեսաձայնագրություններում բացահայտ երևում է՝ այդ մարդիկ ԴԱԻՇ-ի զինյալներ չեն, որովհետև վախվորած և հստակ հայտարարում են, որ այդ ամենը կազմակերպվել է գումարի դիմաց, պրոցեսն էլ՝ Տելեգրամ-ալիքների միջոցով: Բացի դա, ԴԱԻՇ-ի զինյալները դեպքի վայրից երբեք չեն դիմում փախուստի, այլ իրենց պայթեցնում են, նրանց դեպքում չկան խղճահարության և վախկոտության նշույլներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Անցում ենք կատարում Հայաստանին: Օրվա իշխանությունը, որը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերվելու ճանապարհին: Բոյկոտում է ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները, նիստերը, բայց, կարծես, այնքան էլ ակտիվ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում: Ավելին, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին: «2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է եղել հակառուսական, հակահապկական մոտեցումներով: 2018 թ.-ին առաջին բումային քայլը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր, որը հստակ մեսիջ էր ՀԱՊԿ-ին, որ հայաստանյան իշխանությունը նրանց մոտեցումները չի կիսում: Երկրորդ՝ Արցախի կորստից հետո «նախկիններն են մեղավոր» թեզն այլևս չի աշխատում: Բնականաբար, նոր թիրախ պետք է ընտրեն, թե ով է իրենց ձախողումների մեղավորը, դա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են:

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, Հայաստանը որպես գործիք է օգտագործվում արևմտյան երկրների կողմից՝ հանձին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ընդդեմ Ռուսաստանի: Երկու տարի տևող ուկրաինական պատերազմից հետո արևմտյան ուժերը հասկացել են, որ Ուկրաինայի վրա այլևս ներդրում անելն անիմաստ է, և նրանց պետք է երկրորդ՝ նոր օջախ բացել: Այդպիսի օջախ կարող է լինել Հյուսիսային Կովկասը Հայաստանի դեմքով: Արևմտյան ուժերն ամեն մի քայլ ձեռնարկում են, որպեսզի Հայաստանն իրականացնի վեկտորի փոփոխություն: Առավելագույնը կարող են տալ ԵՄ դիտորդի կարգավիճակ, հարց է՝ կտա՞ն, թե՞ ոչ: Ունենք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, այսինքն՝ նատօական ուժերը Հայաստանին ՆԱՏՕ-ում չեն սպասում:

Վերջերս Կլաարի արած հայտարարությունը վկայում էր այն մասին, որ՝ «հայե՛ր, ձեր ուղղությունը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանից պոկվելուց հետո Թուրքիան է»: Փորձում են Հյուսիսային Կովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչև օգոստոսի 1-ը նշմարվում է ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից, հետո տեղի են ունենալու 102րդ ռազմաբազայի դուրսբերման գործողությունները և այլն: Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա՝ անվտանգային և տնտեսական առումով: Հայտարարում են՝ սառեցնում են հարաբերությունը: ՀԱՊԿ-ում «կարգավիճակի սառեցում» տերմին գոյություն չունի, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում: Սա փաշինյանական գործելաոճ է, շանտաժ անելու սխեման նրա մոտ նախկինում աշխատել է, այս պահին էլ մեծ գերտերությունների հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել, որի հատուցումը կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ վերջերս Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ կարևոր մեսիջ է հղել, որն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին, այլև հայ ժողովրդին ու հենց իշխանությանը: «Այն է՝ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայում: Դա վկայում է մեկ բանի մասին՝ իրենք Հայաստանի հանդեպ անվտանգային, տնտեսական հետաքրքրվածություն չունեն, Հայաստանն օգտագործվում է որպես չոր, բութ գործիք ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Կովկասից Ռուսաստանի դուրս գալը պայմանավորեն Հայաստանի միջոցով: Քաղաքագիտական կամ դիվանգիտական բարձրագույն կրթություն պետք չէ ունենալ այդ ամենը հասկանալու համար: Վրաստանի և Ուկրաինայի օրինակն ունենք, շղթայի մեջ հաջորդիվ Հայաստանն է, որն օգտագործվում է արևմտյան պետությունների կողմից ընդդեմ Ռուսաստանի: Վրաստանի և Ուկրաինայի քաղած դասերից հետևություն պետք է անի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Վերադառնում ենք ԵԱՏՄ-ի թեմային: «Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է շուրջ 7,6 մլրդ դոլար, ինչը 43 տոկոսով ավելի է եղել 2022 թ.-ի համեմատությամբ: Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: 2023 թ.-ին Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 3 մլրդ 609 մլն դոլար, 2022 թ.-ի համեմատ թիվն աճել է առնվազն 41 տոկոսով: ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է 7 մլրդ 306 մլն դոլար՝ աճելով 43 տոկոսով 2022 թ.-ի համեմատ: Իսկ դեպի ՌԴ արտահանումը կազմել է 3 մլրդ 418 մլն դոլար՝ աճելով գրեթե 39 տոկոսով նախորդ տարվա համեմատ, ներմուծումը՝ 3 մլրդ 380 մլն դոլար, աճելով 47 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այս թվերը խոսում են այն մասին, որ տնտեսական քաղաքականությունն առնվազն ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ այս պահին այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը հայտարարում են, որ տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, այս թվերը խոսում են այն մասին, որ այդ գործընթացն այս պահին այնքան էլ արդյունավետ չէ և չի կարող տեղի ունենալ, որովհետև տնտեսական քաղաքականության կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից շատ բարձր է: Նիկոլ Փաշինյանը, սա շատ լավ հասկանալով, փորձում է դեղին մամուլի ոճով պարզաբանումներ տալ, որ ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, անվտանգային առումով որևէ կախվածություն չունենք, ՀԱՊԿ-ում կարող ենք սառեցնել մեր հարաբերությունները, բայց քանի որ տնտեսական առումով կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից, մնանք նրա կազմում: Այդպես չի լինում: ՌԴ իշխանությունները բազմիցս մատնանշել են, որ Հայաստանն իր որդեգրած քաղաքականության մեջ պետք է հստակեցումներ մտցնի: Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի՝ եթե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, տնտեսական հետևանքները զգալու է Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծում է փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»Քիմ Քարդաշյանը արտասովոր հանդերձանքով (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը«Փաստ». ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»«Ժողովուրդ». ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» «Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել էՎրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրըԻնչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Ամենադիտված