Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով Անմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում Քյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողների Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Մհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճում Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Վերլուծական

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին. Եվ այսպես՝

Ապրիլի 1

Արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին:

Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն: Նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից: Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը

Ապրիլի 2

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։

Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ապրիլի 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  երկու որոշմամբ՝ Նարեկ Հովակիմյանը և Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար:

2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի, իսկ Թուրքիայից 12 հազար 359 մարդ է եկել ՀՀ։ Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել են Գերմանիայից, Բելառուսից, Իտալիայից և այլն։

Ապրիլի 4

Երևանն ակնկալում է, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի այն հայտարարությանը, թե որն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

«Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Ապրիլի 5

Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը տարածքային ամբողջականությունն է և այստեղ Իրանի հետ առկա է շատ բարձր մակարդակի փոխըմբռնում, ՀՀ-ն շատ բարձր է գնահատում Իրանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության («Եվրաջասթ») հետ Հայաստանի համագործակցությանը համաձայնագիրը։

Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լյաեն հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրել 270 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ 4 տարում, ԱՄՆ-ն իր հերթին Հայաստանին կտրամադրի 65 միլիոն դոլարի օգնություն:

Ապրիլի 6

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն Արագածոտնի եւ Շիրակի մարզեր կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ում եւ Տրանշ-3-ում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Երկու հատվածում էլ շինարարությունն ակտիվ փուլում է։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրԲաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը ՂարաբաղումՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարԿարող եմ իմ ոտքով գնալ կալանավայր, չեն կարող վախեցնել, ո՞վ եք ընդհանրապես. ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Շահում ենք, երբ կա հարմոնիա. կինն ու տղամարդն ունենում են իրենց ներուժը իրացնելու հնարավորություն. ԱվանեսյանՖինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԿարմիր բերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալներըԳեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորում. «Ապրելու երկիր»Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈՒՂԻՂ. Սրբազանն ամփոփում է օրըԿիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետՄիրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ. նա հրաժարվեց հարցերի պատասխանելԴանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոցՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներՄԻՊ հատուկ խումբը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններինՀայաստանն օգնություն է խնդրում ԵվրամիությունիցՊարտադիր առողջապահական ապահովագրություն՝ Վրաստան մուտք գործելու համար․ օրենքը կգործի 2026 թվականիցՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում. Հունգարիայի ԱԳ նախարար ՀՀ ոստիկանապետի ապօրինի և կոռուպցիոն շղթաների մասով այլ տեղեկատվություն ենք ստացել․ Կարապետ ՊողոսյանՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանինԵրևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակըՆոր մանրամասներ՝ Վեդիում սպասվող Փաշինյանի այցից (տեսանյութ)Նախագահը և Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցերԱրևմուտքը կարող է սխալվել, որ ՌԴ-ն երբեք միջուկային զենք չի օգտագործի. Մեդվեդև
Ամենադիտված