«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է «Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել «Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով Անմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում 

Մի քանի սերունդների ապրած կյանքը մի նախադասությամբ ոչնչացնում եք․ Հրանուշ Խառատյանը՝ Քոչարյանին

Բլոգոսֆերա
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
 
«Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասե»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
 
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք: Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով: Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր՝ այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա~ն կոտորածներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել» : Այսինքն արդարացել էր՝ "այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք": Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ջեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են ՛՛մահվան ճամբար՛՛ և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ պառկել՝ հանգստանալու, ուժեր հավաքելու: Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Ինկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի: Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»:
Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»,– գրել է Խառատյանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԿորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրԲաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը ՂարաբաղումՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարԿարող եմ իմ ոտքով գնալ կալանավայր, չեն կարող վախեցնել, ո՞վ եք ընդհանրապես. ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Շահում ենք, երբ կա հարմոնիա. կինն ու տղամարդն ունենում են իրենց ներուժը իրացնելու հնարավորություն. ԱվանեսյանՖինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԿարմիր բերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալներըԳեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորում. «Ապրելու երկիր»Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈՒՂԻՂ. Սրբազանն ամփոփում է օրըԿիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետՄիրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ. նա հրաժարվեց հարցերի պատասխանելԴանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոցՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներՄԻՊ հատուկ խումբը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններինՀայաստանն օգնություն է խնդրում ԵվրամիությունիցՊարտադիր առողջապահական ապահովագրություն՝ Վրաստան մուտք գործելու համար․ օրենքը կգործի 2026 թվականիցՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում. Հունգարիայի ԱԳ նախարար ՀՀ ոստիկանապետի ապօրինի և կոռուպցիոն շղթաների մասով այլ տեղեկատվություն ենք ստացել․ Կարապետ Պողոսյան
Ամենադիտված