Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր 

Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել

Քաղաքական

Արցախի ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ մեկնաբանելով Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը․

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը։

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո մեր տարածաշրջանը հայտնվել է լուրջ տրանսֆորմացիաների տիրույթում և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի երաշխավորում սպասված և խոստացված տևական խաղաղությունն ու կայունությունը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին: Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց:

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը / երեք խմբակցությունները/ մտահոգված է /են/, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը /խմբակցությունները/ հորդորում է/ են/ ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու/կենտրոնացնելու վերաբերյալ:

Երևան

19. 04. 2024 թ.

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Ամենադիտված