ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի լայքը Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել 

«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:

Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։ 

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,  այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում: 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։ 

«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։ 

Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս,  Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։ 

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ.․«Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի լայքըԽոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի
Ամենադիտված