Էսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Երեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն Սարգսյան Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Սյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է Լարսում ՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը 

Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանում քննարկումների գլխավոր թեման շարունակում է մնալ սահմանազատման խնդիրը, հարևան Վրաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև տարածաշրջանային կոնֆիգուրացիայի վրա։ Հարևան երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվել է հատկապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, որին դեմ են արտահայտվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Երկրի խորհրդարանում օրենքի նախագծի քննարկումները ուղեկցվում են բողոքի ցույցերով։

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կարող է օգտագործվել իշխող ուժի կողմից՝ մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ճնշումների ենթարկելու և լռեցնելու համար։ Նշենք, որ այս օրենքը հաճախ անվանվում է նաև «ռուսական օրենք»։ Իրականում վրացական մամուլում «օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանվող այս նախագիծը Ռուսաստանի հետ կապ չունի։ Այն ընդամենը արտաքին ֆինանսավորման թափանցիկության բարձրացման մասին է։ Ըստ օրենքի, օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող անձինք պարտավոր կլինեն տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։

Օրենքի նախագիծը նաև լիազորում է Վրաստանի արդարադատության նախարարությանը՝ հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք, իրենց կարծիքով, օտարերկրյա ազդեցության գործակալներ են: Ավելի խորքային առումով դիտարկելու դեպքում կարելի է տեսնել, որ արևմտյան ժողովրդավարությունների դեպքում նույնպես արտերկրից ֆինանսավորման թափանցիկության հարցը դրված է։ Ու ընդհանրապես, հարթակները, որոնք արևմտյան կառավարությունների կողմից վերահսկելի չեն, կարող են ընդհուպ արգելվել։ Ու դրանով է պայմանավորված, որ արևմտյան մի շարք երկրներում դրված է չինական «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելման հարցը։

Ի դեպ, հավելենք, որ կան տեղեկություններ, որ Հայաստանում էլ կարող են նման արգելք սահմանել: Ընդհանրապես, պարզ է, որ օտարերկրյա ֆինանսավորման լ յուստրացիայի ու վերահսկողության բացակայության դեպքում կարող է երկրում իրավիճակը ապակայունացվել, իսկ դա չի բխում երկրի շահերից։ Պատահական չէ, որ Վրաստանի իշխանություններն օրենքի ընդունումը հիմնավորում են նաև «ուկրաինացումից» խուսափելու հավաստիացումներով։ Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ի տարբերություն Սահակաշվիլիի ավերումների, վրացական գործող իշխանություններին հաջողվում է երկիրը հեռու պահել աշխարհաքաղաքական ցնցումներից ու նոր կորուստներից։ Վրաստանը հրաժարվում է մուտք գործել աշխարհաքաղաքական բախման տիրույթ և ոչ միայն խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց, այլև մի շարք ուղղություններով շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո վրացական տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ մեկտեղ վերելք ունեցավ, քանի որ Հայաստան և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիներն իրենց հետ բերեցին նաև մեծ կապիտալ։ Ընդհանրապես, Վրաստանը մեծ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու իրենց քաղաքական ուղեգծից։ Անգամ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր կազմակերպած հավաքի ժամանակ խոստացավ, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին ու ավելի ուժեղացած, իր ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ամրացրած կարգավիճակով: Նա նաև ընդգծեց, որ Արևմուտքի համար Ուկրաինան ու Վրաստանը ընդամենը թնդանոթի միս են։

Արևմուտքին, սակայն, այդպես էլ չհաջողվեց Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, իսկ դրան կարող էին հասնել, եթե դրանում շահագրգռված ուժերի գործակալները լինեին վրացական կառավարությունում։ Հարց է ծագում. եթե Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու մտադրություն չունի, ինչո՞ւ են ԵՄ-ից այդքան սուր արձագանքում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը։ Խնդիրն այն է, որ Վրաստանը ձգտում է Եվրամիությանն անդամակցել պահպանողական դրոշի ներքո, այլ ոչ թե լիբերալիզմի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, Բուդապեշտում տեղի ունեցած պահպանողականների համաժողովի իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, նշում էր, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։

Հասկանալի է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող լիբերալ շրջանակները ծանր են տանում Վրաստանի անցումը պահպանողականների դաշտ և արագացնում են ճնշումը Թբիլիսիի ուղղությամբ, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել, ու կարող է իրավիճակ փոխվել։

Նկատի ունենանք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը, որը, այս պահի հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, պահպանողական ուժերի թեկնածուն է։ Պարզ երևում է, որ վրացական իշխանությունները հաստատակամ են սեփական արժեհամակարգը պահպանելու գործում, ու անհրաժեշտության դեպքում Արևմուտքից եկող ներգործություններին հակադրվելու հարցում։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում այսյօր իշխում է «հայկական Սահակաշվիլին», որը ոչ միայն կորուստներ ու ավերներ է բերում մեր պետականության վրա, այլև հատուկ քաղաքականություն է վարում հայկական ազգային արժեհամակարգը քայքայելու ուղղությամբ և բացարձակ չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղեծրում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԿորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. Սրբազան
Ամենադիտված