Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր Վախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ) Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ) Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ) Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ) ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ) Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊ Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը 

«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտյոմը ծնվել է Մոսկվայում: Նա տան երրորդ՝ կրտսեր երեխան է, ավագ եղբայր ու քույր ունի, նրանք ծնվել են Հայաստանում: «Փոքրուց շատ հանգիստ բնավորություն ուներ: Շիշկին լես գյուղում մանկապարտեզ է հաճախել, իսկ հետո՝ դպրոց: Զուգահեռաբար նաև երաժշտական դպրոց էր հաճախում: Նվագել է դաշնամուր, կիթառ, մասնակցել է շատ փառատոնների: 14-15 տարեկան էր, եկանք Հայաստան՝ անձնագիր ստանալու: Այդ ժամանակ պետք է մրցույթի մեկներ, որին մասնակցում էր երեսուն դպրոց Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Արտյոմը երգեց «Դլե յամանը» և առաջին տեղը գրավեց: Շատ փառատոնների և մրցույթների է մասնակցել: Իր ուժերով ընդունվեց Մոսկվայի թատերական «ГИТИС» ինստիտուտի «Ռեժիսուրայի» ֆակուլտետ: Տարեկան վճարը 500 հազար ռուբլի էր, բայց նա ընդունվեց անվճար: Այնքան չարչարվեց, ընդունվեց, բայց իր սովորածի արդյունքները չվայելեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արտյոմի մայրիկը:

Հավելում է՝ կարծում էին, որ որդին կավարտի ուսումը, հետո նոր միայն բանակ կզորակոչվի: Բայց երկու տարի սովորելուց հետո որոշեց՝ կգնամ Հայաստան, կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Քննությունները շուտ հանձնեց, տարկետում վերցրեց, ու եկանք Հայաստան»: 2019 թ.-ի հուլիսի 1-ին Արտյոմը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական: «Այն հաշվարկով գնաց, որ հուլիսի 1-ին կզորացրվեր և իր կուրսեցիների հետ ավարտական միջոցառմանը կմասնակցեր»: Մայրիկի խոսքով, ծառայության ամիսներին որդին երբեք ոչնչից չի դժգոհել, բայց սկսվեց պատերազմը, որը տակն ու վրա արեց ամեն ինչ: Ջրականում Արտյոմը ծանր մարտերի միջով է անցել:

«Երբ Ջրականից դուրս էին եկել, զանգեց՝ եթե այստեղից դուրս եմ եկել, ուրեմն ինձ ոչինչ չի լինի, մա՛մ ջան, Աստված իմ թիկունքին է: Երեխես ու մյուս տղաները ոտքով ճանապարհ են ընկել, չորս օր քայլելով՝ Ջրականից հասել Հադրութ, ոչ մի քերծվածք չի ունեցել, ոչ մի վնասվածք: Թե ինչո՞ւ այսպես եղավ: Արտյոմից չորս օր զանգ չունեինք, խառնվել էինք իրար: Անծանոթ համարից զանգ ստացանք: Նա էր: Ոտքով հասել էին Հադրութ, վիրավոր զինվորին շալակած հասցրել էր այնտեղ: Տղաներից մեկը ճանապարհին կորել էր: Հադրութի գյուղապետի տանն էին հայտնվել: Նա ասել էր. «Երեխե՛ք ջան, ձեզ կկերակրեմ, հեռախոս կտամ, որ զանգեք ու տեղեկացնեք՝ ողջ եք: Հետո ձեզ Հադրութի զորամաս կտանեմ, քանի որ իրավունք չունեմ ձեզ ինձ մոտ պահելու»:

Մի քիչ հանգստացել էին այդտեղ, սնվել, տեղյակ էին պահել, որ երեխեքից մեկը ճանապարհին կորել է, ինչ-որ մեկը ձիով գնացել, գտել էր այդ կորած տղային, վիրավորին էլ տարել էին Հադրութի զորամաս: Զանգեց՝ մա՛մ ջան, պա՛պ ջան, ձեզ համբերություն, ես ձեր մասին եմ մտածում, դուք իմ մասին մի մտածեք: Իմ երեխեն պատերազմի ժամանակ մեր մասին էր մտածում: Չորս օր կորած էր, հետը չէինք խոսել, երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ անգամ մեկ քերծվածք չունի, ողջառողջ է, ուղղակի ոտքով են հասել Հադրութ: Մեզ չէր կարողանում Ռուսաստան զանգել, զանգում էր քրոջս, նա էլ մեզ էր զանգում, թե՝ երեխեն երկու րոպե ժամանակ ունի, զանգեք իրեն: Ուղղակի ձայնն էինք լսում ու վերջ: Վախենում էինք, որ հեռախոսով կարող են իրենց տեղը որոշել, արագ խոսում էինք ու անջատում: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 28-ին՝ մորս ասեք, որ լավ եմ, երեկոյան կզանգեմ: Բայց էլ երեխես չզանգեց: Դեպքը եղել է Քարինտակում:

Օրեր անց եկանք Հայաստան: Ոչ մի պետական մարմին, զինկոմիսարիատ ինձ չի հարցրել, թե որտեղի՞ց եք եկել, ո՞ւմ ենք փնտրում, ի՞նչ է պատահել: Մեծ տղաս էր հետաքրքրվում ամեն ինչով, ես ու աղջիկս լսել անգամ չէինք ուզում, որ Արտյոմի հետ ինչ-որ բան կարող է պատահած լինել: Ես անգամ չէի ուզում արյուն հանձնել»: Իսկ հետո սպասման օրերն ու ամիսներն էին: «Ես նստել եմ տանը, իսկ իմ մեծ տղան Հայաստանի բոլոր հիվանդանոցներով ու դիահերձարաններով շրջել է, մինչև հունվարի 15-ը փնտրել է իմ Արտյոմին: Մեծ տղաս ներս էր մտնում, դեմքից փորձում էի հասկանալ, թե ինչեր է տեսել: Պատերազմից շատ դաժանություն տեսավ նա, մինչև Արտյոմի ԴՆԹ-ն հաստատվեց: Անգամ մինչև Ղարաբաղ հասավ, բայց էլի օգուտ չկար: Ասում էին՝ գնացեք տուն ու սպասեք: Ես մինչև հիմա սպասում եմ իմ բալին, ինչքան էլ որ անցնի, սպասելու եմ: Անգամ կյանքիս վերջին վայրկյանին, միևնույնն է, ես շարունակելու եմ իրեն սպասել»:

Արտյոմի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որտեղ անպատասխան հարցեր են մնացել: Որպես զոհվելու օր նշվել է վերջին հեռախոսազանգի օրը՝ հոկտեմբերի 28-ը: «Չգիտենք, թե ինչպես է զոհվել, ինչպիսի վիրավորում է ստացել: Իրենից ո՛չ շոր են մեզ փոխանցել, ո՛չ այլ բան: Բանակում սկսել էր ծխել, ասացի՝ գոնե կրակայրիչը տան, իմանամ՝ իր մատները կպել են դրան, պահեմ որպես հիշատակ: Միայն իր զինգրքույկն ենք ստացել: Տղաներից մեկին էր տվել այն, խնդրել, որ պահի, վախեցել էր, որ կկորցնի: Ահագին ժամանակ հետո նոր միայն զինգրքույկը հրամանատարը փոխանցել էր մեծ տղայիս»: Անասելի ծանր է ընտանիքի համար հաղթահարել Արտյոմի ֆիզիկական բացակայությունը: Ընտանիքի անդամները չեն ընդունում նրա չլինելիությունն ու ապրում են հավերժ սպասման ռեժիմում: «Ով Արտյոմին այցելում է, խնդրում եմ կենտ ծաղիկներ տանել, միշտ համարելու եմ, որ Արտյոմս կա: Մինչև կյանքիս վերջին վայրկյանը սպասելու եմ իրեն:

Օտարության դառնությունը կուլ տալով, կոկորդս խեղդելով՝ մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ: Երբ զրուցում էինք, ասում էր, որ երբ համալսարան վերադառնա, խնդրելու է ֆիլմ նկարեն՝ մա՛մ, ամեն ծառ ու քար նկարել եմ, այնքան նկարներ ու տեսանյութեր ունեմ: Բայց իր հեռախոսն էլ մեզ չհասավ, որ իմ բալի նկարները տեսնեի: Աղջիկս չի ընդունում, որ Արտյոմս չկա: Մինչև հիմա ո՛չ շիրիմին է մոտ գնացել, ո՛չ քարն է տեսել, չի ընդունում Արտյոմի չլինելու փաստը, ասում է՝ Արտյոմը կա ու պետք է գա: Մենք այժմ Ռուսաստանում ենք բնակվում, հոկտեմբերի 28-ին և հունվարի 26-ին պարտադիր գալիս ենք Արտյոմի մոտ, հանդիպում իրեն ու վերադառնում: Արտյոմից հետո իմ ներսում ամեն ինչ մեռած է, գոյություն չունի: Երեխաներիս համար, Արտյոմիս անվան համար ապրում եմ: Ամեն օր դուրս եմ գալիս տանից, իրեն բարի լույս ասում, երկնքի հետ խոսում, այդ կերպ հանգստանում եմ մի քիչ: Երևի դա է ուժ տալիս: Ամեն օր պառկում եմ քնելու ու մտածում՝ հիմա կզանգեն ու կասեն, որ Արտյոմն ինչ-որ երկրում է: Այդ հույսով եմ ապրում: Ամեն րոպե իր ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»:

Հ. Գ. - Արտյոմ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է «Շիրակ» գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցերՎախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ)Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ)Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդՕշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել ԳեղարքունիքԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ինԻնքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկիցՃանաչեք վարորդին, ով արցախցի լինելու համար դուրս է հրավիրում մեքենայիցԱրարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Դեռևս վաղ է քննարկել. ՌԴ ԱՀԾ տնօրենը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասինԱկցիային անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է Նոր թափ կտրվի փոխգործակցությանը․ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողովում Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, Հայաստանում են, չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել. Ղազարյան (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 17-ին Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը Ասում են՝ դավաճան ա… ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցըՀետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է
Ամենադիտված