Տավուշյան պայքարը հասնում է Երևան
Բլոգոսֆերա![Տավուշյան պայքարը հասնում է Երևան](/timthumb.php?src=disc/04-05-24/cdc788d3fc0f3ba2db27ab1b60a68cac.jpg&w=780)
Բագրատ Սրբազանը քիչ առաջ հայտարարեց, որ քայլերթով շարժվում են դեպի Երևան, քանի որ միայն համազգային ջանքերով է հնարավոր հասնել հաջողության:
Սրբազանն անդրադառնալով իրենց անելիքներին նշեց. «Մենք մեր տղաներին, մեր հերոսներին հայրենիք ենք պարտք, և սա բոլորիս պարտականությունն է։ Այս մեկ ու կես ամսվա ընթացքում ժողովրդի մի մասը եղել է մեր կողքին, մասնակից է եղել, միևնույն ժամանակ ճանապարհի լուծում է փորձել գտնել։ Այստեղ են մեր հերոսների, զոհվածների ծնողները», - նշեց Սրբազանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնական պայքարով կհասնի իր երազանքներին և իղձերին։
Բագրատ Սրբազանն ընդգծեց նաև․«Մայիսի 9-ին, մենք Աստծո կամոք կլինենք Երևանում»։
![](disc/04-05-24/78928edd0481066b6bfcde34f95470b5.jpg)
![](banners/armflix.jpg)