Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» 

Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը և Հայաստանի կողմից միակողմանի զիջումների շարունակականությունը պատճառ դարձան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորման համար։ Շարժման նպատակը, թերևս, պարզ է՝ կանգնեցնել և հետ շրջել նորանոր զիջումներ կատարելու և կապիտուլացվելու անիվը։ Եվ, ահա, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան, որպեսզի ՀՀ իշխանություններին ներկայացնեն իրենց պահանջները։ Հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե կոնկրետ ինչ դրսևորումներ է ունենալու շարժման ծավալումն արդեն Երևանում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ականատես ենք եղել բազմաթիվ ցույցերի, երթերի ու շարժումների, որոնք իշխանափոխության նպատակ ունեին, սակայն այդպես էլ հստակ արդյունք չունեցան։

Արդյունքում Փաշինյանի իշխանությունը «Խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորություն ստացավ շարունակել իր զիջողական քաղաքականությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ ներկայում ծավալվող շարժումը պետք է տարբերվի նախորդ բողոքի գործողություններից։ Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։ 2018 թվականին Փաշինյանի ղեկավարած շարժումն իշխանության եկավ կոնկրետ ատելության վրա հիմնվելով՝ սև ժապավեններով, դագաղներով և մահ ու ավեր սփռեց։ Իսկ հայհոյանքն ու մյուս արատավոր երևույթները ներքաղաքական կյանքում օրինաչափություն դարձան։ Հիմա եկել է ժամանակը՝ վերջ տալու հասարակության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացնելու և ատելություն գեներացնելու արգահատելի գործելակերպին։

Ու այս հարցում կարևոր է՝ տուրք չտալ էմոցիաներին, ծայրահեղության հասնող էյֆորիային, քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նշեցինք, շատ պարզ է։ Նրանք արդեն իսկ փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել շարժման վրա, անվանարկել, կեղծ տեղեկությունների միջոցով պիտակավորել երթի մասնակիցներին, փոխադարձ մեղադրանքների դաշտ ստեղծել ու ատելություն սփռել։ Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ
Ամենադիտված