«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել «Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով Անմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում Քյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողների 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները

Հասարակություն

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգում է լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ վերջին օրերին ահագնացող ճնշումների, նրանց նկատմամբ անհարգալից պահվածքի, վիրավորանքի, լրագրողի աշխատանքի խոչընդոտման բազմակի դեպքերի, անգամ լրագրողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին։

Դրանք հիմնականում իրականացվում են իշխանությունների, իշխանամերձ շրջանակների կողմից՝ սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, լրատվական կայքէջերում:

Այսպես՝ մայիսի 13-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ում անունը հայտնի դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բիրտ ուժի համատեքստում, ակցիան լուսաբանող Antifake.am կայքի լրագրող Հասմիկ Առաքելյանին ասել է՝ «Սրբապիղծը դուք եք, հասկացա՞ք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք», այն բանից հետո, երբ լրագրողը պաշտպանել է զոհված զինծառայողի մորը:

Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջում ենք գնահատական տալ ոստիկանի վարքագծի կանոններն անտեսող իրենց աշխատակիցներին:

Մայիսի 14-ին Աբովյան փողոցում ոստիկանության մեքենան վրաերթի էր ենթարկել MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին:

Իսկ այսօր արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին, ով շուրջ 2 ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին, լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը, խոցել նրա պատիվն ու արժանապատվությունը, լրագրողին անվանել պրովոկատոր և իրեն թույլ տվել այլ վիրավորական արտահայտություններ:

 Լրագրող Անի Գևորգյանին, հիշեցնենք, ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանց համայնքի բնակիչները:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:

Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ դրսևորվող բռնությունների ու անհարգալից վերաբերմունքի բազմակի դեպքերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԿորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրԲաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը ՂարաբաղումՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարԿարող եմ իմ ոտքով գնալ կալանավայր, չեն կարող վախեցնել, ո՞վ եք ընդհանրապես. ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Շահում ենք, երբ կա հարմոնիա. կինն ու տղամարդն ունենում են իրենց ներուժը իրացնելու հնարավորություն. ԱվանեսյանՖինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԿարմիր բերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալներըԳեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորում. «Ապրելու երկիր»Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈՒՂԻՂ. Սրբազանն ամփոփում է օրըԿիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետՄիրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ. նա հրաժարվեց հարցերի պատասխանելԴանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոցՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներՄԻՊ հատուկ խումբը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններինՀայաստանն օգնություն է խնդրում ԵվրամիությունիցՊարտադիր առողջապահական ապահովագրություն՝ Վրաստան մուտք գործելու համար․ օրենքը կգործի 2026 թվականիցՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում. Հունգարիայի ԱԳ նախարար ՀՀ ոստիկանապետի ապօրինի և կոռուպցիոն շղթաների մասով այլ տեղեկատվություն ենք ստացել․ Կարապետ ՊողոսյանՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
Ամենադիտված