ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ) Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետո Հարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ) «Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Վեհափառը պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր Ֆուտբոլի տոմսերը վաճառո՞ւմ եք, թե ձրի ա, կամաց-կամաց պետք ա վաճառեք. Փաշինյանը Կապանի մարզադաշտում է (տեսանյութ) Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում Երեք անչափահաս երեխաների հայր Էդգարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց 1 ամիս կալանքը 

Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում լինի կամ, ասենք, հենց վերջին օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, նույնիսկ բնական է, որ մեկ էլ կտեսնես՝ երկու-երեք հայրենակից սկսում են բորբոքված բանավիճել: Մի քանի թռուցիկ բառը բավական է՝ բանավեճի թեմայի կամ առարկայի մասին պատկերացում կազմելու համար: «Սրանք են մեղավոր... չէ, նրանք են մեղավոր... չէ, էն մյուսներն են մեղավոր...»: Երբեմն վեճն ավելի է բորբոքվում. «Այ, դուք հանձնեցիք Ղարաբաղը... ո՞նց թե, երբ արդեն հանձնած էր մի 20 տարի առաջ... ո՞նց թե՝ հանձնած էր...», ու գնա՜ց: Սխալվես ու մեջ ընկնես, ապա միանգամից բոլորը մոռանում են, որ մի րոպե առաջ այլ մեղավորներ էին նշանակում, շուռ են գալիս ու... հիմա էլ դու ես մեղավոր: Իսկ եթե լրագրող ես, ապա մեղավոր ու մեղավոր ես... Բայց սա՝ այնպես, սովորական դարձած ուղեկից խոսակցություն է:

Բայց այն, ինչ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու մոտ ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց արցախցի արտիստ Քաջիկ Հարությունյանը, իսկապես էլ մտորելու առիթ տվեց: Իսկ նա, ելույթի ընթացքում նկարագրելով Արցախի ու արցախցի մեր հայրենակիցների հետ կատարված ողբերգությունն ու աղետը, մասնավորապես ասաց. «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»: Այսինքն, ինչպե՞ս թե «ժամանակը կպարզի»: Իսկ ի՞նչ է, ժամանակակիցներս, կարելի է ասել՝ ականատես-վկաներս չենք տեսնո՞ւմ, չգիտե՞նք, թե «ով է մեղավորը»: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք (նկատի ունեմ՝ որպես հանրույթ, որպես հասարակություն), թե հատկապես ով է մեղավոր և մեղքն ինչ փուլերով գործեց: Եթե կան հայրենակիցներ, որ դեռ ուզում են տաքացած բանավիճել կամ վիճաբանել, ապա թերևս արժե հորդորել՝ հանդարտվե՛ք, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ, հանդարտվե՛ք: Պաղե՛ք, մտորե՛ք ու համադրե՛ք ակնհայտ ու հանրահայտ փաստերը: Երբ դա անեք, պարզորոշ կտեսնեք բացահայտը. Արցախը հանձնել, ավելին՝ ուրացել է 1 մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Հասկանալի է, այս դեպքում սոսկ «1 մարդ» չէ, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, իր սատելիտների աջակցությամբ: Խոսքը տվյալ դեպքում քրեաիրավական առումով մեղավոր լինելու մասին չէ: Այ, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք ժամանակին կտան պատասխանը: Խոսքը կոնկրետ քաղաքական պատասխանատվության (այս դեպքում՝ անպատասխանատվության) և այդ առումով՝ մեղավոր լինելու մասին է, ինչից, իհարկե, կարող է բխել քրեաիրավականը: Գուցե արժե՞ թեթևակի հիշեցնել հանրահայտ դրսևորումները: Օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց «սեփական կետից բանակցելու» մասին: Կամ այն, որ «սեփական կետից» նրա բանակցելը գործնականում վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տորպեդահարման: Կամ՝ այն, որ բանակցային գործընթաց ասվածը վերածվեց «վերելակային դիվանագիտության», «զապիսկաներով» Ալիևի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, որոնց մասին ոչինչ գործնականում չբարձրաձայնվեց:

Իսկ ո՞վ ելավ ու Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ցանկացած ոք կարող էր նման բան հայտարարել կամ կրկնել հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ հարցազրույցում ասած այդ արտահայտությունը: Ցանկացած ոք, միայն ո՛չ այն անձը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի և գլխավոր բանակցողն է ի պաշտոնե: Այդ ժամանակ էլ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում էր, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական գործողությունների ուղիղ հրահրում: Դա թշնամու ձեռքը հաղթաթուղթ ու բանակցային (քաղաքական) գործընթացից դուրս գալու և ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ (շատ են սիրում ՔՊ-ում այս բառը, չէ՞) հնարավորություն տալ էր նշանակում: Ու այդպես էլ եղավ:

Կարելի է էլի ու էլի թվարկել բազմիցս արծարծված փաստարկները: Բայց այստեղ փաստարկների քանակը չէ: «Քար ծակող», այն է՝ անհերքելի փաստերը չեն: Դրանց շարքում ամենից անհերքելին այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ու Էրդողանի առաջ պարտավորվեց, որ կուրանա Արցախը: Եվ ուրացավ: Պաշտոնապես և ի լուր բոլորի դա արեց 2023-ի գարնանը, իսկ աշնանն արդեն հանձնեց: Այնպես որ, մի լարեք միմյանց նյարդերն ու ջղերը, հարգելի հայրենակիցնե՛ր, մեղավորն ակնհայտ է: «Ի՞նչ անել» դասական հարցի պատասխանն էլ է ակնհայտ, ու դա ակնհայտ էր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսյալ: Իշխանությունից հեռացնել մեղավորին, պարտության, մահաբերության, պատերազմաբերության ու կորստաբերության խորհրդանիշին, թշնամու հետ ձեն-ձենի տված՝ մեր ժողովրդին պատերազմով սպառնացողին:

Արցախի կորստի, Հայաստանի Հանրապետությանը պատուհասած աղետների, սուբյեկտայնության, ինքնիշխանության շեշտակի անկման համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, իր «քաղաքական թիմը», իրենց աջակցող սատելիտները: Հա, մնացած բոլորս էլ ենք մեղավոր, բայց մեղավոր ենք այն բանում ու այնքանով, որ թույլ ենք տվել (ու դեռ տալիս), որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեն պաշտոնավարել ու լինել իշխանություն: Սա, ցավոք, բոլորիս է վերաբերում. և՛ այս 3-4 տարին ակտիվ պայքարողներին, և՛ հատկապես անտարբերության մեջ պարուրվածներին, և՛ «քաղաքականությամբ չզբաղվողներին», և՛ «գլուխը կախ իրենց գործն անողներին»: Ուրեմն, բավարար կամ լիարժեք չենք պայքարել, ուրեմն, չենք կարողացել ինչպես հարկն է՝ մարդկանց բացատրել, ուրեմն այս, ուրեմն՝ այն: Բայց հիմա դա չէ հարցը: Հիմա հարցն այն է, որ մեղավորն ակնհայտ է: Ինչ անելը՝ պարզ է: Մնում է՝ անելը: Առնվազն՝ անողներին չխանգարելը: Հակառակ դեպքում, բոլորս ենք դառնում մեղսակից, իսկ հայրենազրկում թույլ տալն այնպիսի մեղք է, որի տակից շատ դժվար է դուրս գալ, եթե ընդհանրապես հնարավոր է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ)Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետոՀայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը․ Ստեփան ԴանիելյանՀարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ)«Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունումՀունիսի 17-ին որոշ վայրերում ջուր չի լինիԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներՎեհափառը պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվերՖուտբոլի տոմսերը վաճառո՞ւմ եք, թե ձրի ա, կամաց-կամաց պետք ա վաճառեք. Փաշինյանը Կապանի մարզադաշտում է (տեսանյութ)Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԵրեք անչափահաս երեխաների հայր Էդգարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց 1 ամիս կալանքըէդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի․ Գևորգ ՄելիքյանԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեր Պատարագը. Օրհնություն և արձակումՎրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է եղելՎաղը կտեսնենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունը կապ չունի մեր երկրի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Կամուրջը ի՞նչ բարձրության ա լինելու». Փաշինյանը ծանոթանում է Հյուսիս-Հարավի մի մասի շինարարությանը (տեսանյութ)Գառնու տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»․ Մեսրոպ ԱռաքելյանԼեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճիցՀայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերումԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն Մելիքյան«Մըր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են». Ծավի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԽոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ«Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ)Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում
Ամենադիտված