Բլինկենը դեմ է Նեթանյահուի ձերբակալման օրդերին
Աշխարհ![Բլինկենը դեմ է Նեթանյահուի ձերբակալման օրդերին](/timthumb.php?src=disc/22-05-24/2081012d252b7b2c51261e589f869bf1.jpg&w=780)
ԱՄՆ վարչակազմը կաշխատի Կոնգրեսի հետ՝ համապատասխան պատասխան տալու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր պահանջելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Բլինկենի կարծիքով՝ դատարանի ներկայիս որոշումները միանգամայն սխալ են բազմաթիվ մակարդակներում։
Ըստ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի հետ քննարկում է ՄՔԴ-ի որոշման պատասխանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել։
![](banners/armflix.jpg)