«Փաստ». Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը «Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը «Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են «Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից Որքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիս Աֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրան Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան Կոստանյան Ռուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումը Բագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքից ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ Շարմազանով 

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

Քաղաքական

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը:

Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:

Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար:

Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է.

«Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով, իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման՝ թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»:

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը.

«Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես կինոարտադրության տարածք: Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»:

Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:

Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:

Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին և ողջ անձնակազմին՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ:

Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փաստ». Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը«Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը«Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են«Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ էՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունիցՈրքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիսԱֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրանԴեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան ԿոստանյանՌուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումըԲագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքիցԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիությունՓաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ ՇարմազանովՀետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ ՎեհափառՄետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԵղել ենք, կանք ու կլինենք. Պլեխանովի անվան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումըՀեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ ԱռուշանյանԾնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասարանցին հարվածներ է հասցրել, երեխան ստացել է «սալջարդ»Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար ՂազարյանԷլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը«Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ էՍկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համարԿարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես ՀակոբյանԵրևանում կգործի էլեկտրական սկուտեր վարելու արագության առավելագույն սահմանաչափԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՓաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե ՀակոբյանԱՄՆ ափերին հզոր փոթորիկ է մոլեգնումԱլեն Սիմոնյանը «ՔՊ»-ականներին Սյունիք է գործուղում«Բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների տունդարձի համար». ՂուլյանՈղբերգական դեպք. Սևանում հայտնի «Մարիա» հանգստյան տանը, տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինՆախագահը և Փանոսյանը մտքեր են փոխանակել ռազմարդյունաբերության արդյունավետության բարձրացման մասինԹեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար. փոփոխություններ ուսուցիչների համարՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել ՆԳՆ-ն 67 թանկարժեք մեքենա է գնելԱնձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն կարող եք ներմուծել Հայաստան առանց մաքսային վճարների. (տեսանյութ) Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված էՁևավորվել է ԼՂ բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. փոխքաղաքապետՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը Ուղիղ. Միասնական աղոթք՝ Բաքվում պահվող գերիների տունդարձի համարԵրեք ոսկե մեդալ` մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայիցԿարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք Ասացին հարցազրույցը սեպտեմբեր 27-ին կլինի, բայց այդ օրը եղավ պատերազմ. Գեղամ Մանուկյան Գրիգոր Մինասյանը թող Սահմադրություն կարդա․ ես նրա նշանակումից դժգոհ եմ․ Քոչարյան (տեսանյութ)
Ամենադիտված