Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ) Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե Երբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում Գերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ) Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը 

Ողբերգություն չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի․ ԳԹԿ փոխտնօրեն

Աշխարհ

Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2 հազար 117, վճարովին՝ 13 հազար 921։ Այլ կերպ ասած՝ այս տարի դիմորդների թվից ավելի տեղեր են հատկացված եղել։ Համաձայն Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի, 1849 հոգի ընդունվել է անվճար, 7 հազար 569-ը՝ վճարովի հիմունքով։ Արդյունքում՝ այս տարի բուհական համակարգում թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ։
«Արձանագրենք, որ շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Կան բուհեր, որոնց քննությունները եւ մրցույթը ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը, Պլեխանովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն։ Ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելին է»,-նկատել է Կարո Նասիբյանը։

Չնայած այն բանին, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ էր գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անընդունելի համարելով այն փաստը, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ, ինչը նա բացատրել էր նրանով, որ տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի գնահատմամբ, այստեղ արտառոց ոչինչ չկա, քանի որ. «Ունեցել ենք տարիներ, երբ առաջարկվող տեղերի քանակն ավելին է եղել, քան շրջանավարտներինը, ոչ թե դիմորդներինը։ Եվ ասեմ, որեւէ ողբերգություն այստեղ չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի եւ դրանց համար հայտարարություն է տալիս։ Կգան, չեն գա՝ դա արդեն բուհի գործն է»։ Կարո Նասիբյանը մատնանշել է լրացուցիչ մրցույթին դիմելու հնարավորությունը, երբ դրական գնահատականներ ստացածները, որոնք հիմնական մրցույթից դուրս են մնացել, կարող են դիմել բուհերում եղած թափուր տեղերի համար եւ ընտրել մինչեւ 6 բուհ կամ նույնքան մասնագիտություն։
ԳԹԿ փոխտնօրենի դիտարկմամբ, այս տարի ամենաշատ մրցակցությունը եղել է Բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» բաժնում, որին հաջորդում է «Հանրային քաղաքականություն եւ կառավարում» բաժինը, այնուհետեւ՝ իրավագիտության։ «Մեզ համար անսպասելիորեն, ԵՊՀ-ի «Հասարակայնության հետ կապեր» բաժնում եւս եղել է բավական մրցակցություն՝ մեկ տեղի համար 2 դիմորդ։ Տարիներ շարունակ մեծ պահանջարկ ունեցող «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» բաժիններն առաջին տասնյակում այս անգամ չկան»,- նշել է Կարո Նասիբյանը։
Ինչ վերաբերում է Ագրարային եւ Մանկավարժական համալսարաններին, ապա այս բուհերում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է․ «Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի»։

Ըստ Կարո Նասիբյանի՝ պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնագիտություններ շուկայում պահանջված չեն։
Թե՛ անցած տարի եւ թե՛ այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Արդյունքում՝ ընտրել են այն քննական գնահատականը, որի միավորն ավելի բարձր է եղել։ Ինչպես հայտնի է, անցյալ տարվանից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կազմակերպում է 3 ընդունելության քննություն, առաջինը՝ հունվար-փետրվար ամիսներին, երկրորդը՝ հունիսին, եւ երրորդը՝ հուլիսին։ Հունվար-փետրվար ամիսներին դիմորդները նշում են առավելագույնը 2 առարկա եւ հանձնում քննություններ, հունիսին, բացի քննություններից, նշում են բուհը եւ մասնագիտությունը։ Նույնն անում են լրացուցիչ՝ երրորդ փուլում։

Թե ինչ հնարամտությունների են դիմել դիմորդները քննությունները բարձր ստանալու համար, Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի նաեւ մետաղորսիչ սարքեր են տեղադրել, եւ այն դիմորդները, որոնց մոտ տեխնիկա է հայտնաբերվել, նրանց համար քննությունը դադարեցվել է։ Քննական ընթացքը մի շարք դեպքերում ուղեկցվել է զավեշտալի բացահայտումներով։ «Բջջային հեռախոսները կոշիկների մեջ են փորձել անցկացնել, շղթաներն են օգտագործել բջջայինի հետ կապուղիները թաքցնելու համար։ Մեկ այլ դեպքով էլ ականջի խորքային հատվածում փոքր գնդիկներ են տեղադրել, որոնք ծառայել են որպես ականջակալներ։ Որոշ դեպքերում այդ գնդիկները հանելու համար անհրաժեշտ է եղել բժիշկների միջամտությունը»,- նկատել է Կ․ Նասիբյանը։

Մի կողմից, դիմորդների պակաս եւ անգամ անվճար ուսման նկատմամբ հետաքրքրության բացակայություն, մյուս կողմից` նման խորամանկություններ՝ ընդունելության քննությունները հաղթահարելու համար: Ի դեպ, ԳԹԿ-ն երեկ արդեն հայտարարեց թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթների մեկնարկը: Տեսնենք, թե ինչքանով այս մրցույթը կլրացնի բուհերի ընդունելության պակասը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետՄիրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկեԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԵրբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդներըՄեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելելՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումԳերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ)Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Մենք չգիտեինք Իսրայելի՝ Բեյրութին հարվածելու ծրագրերի մասին. Բայդեն Սերժ Սարգսյանը չի մասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. ասել է՝ ինչու. 168.amՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերըՊատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կաԱյս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է. Վարդան ՈսկանյանՈւՂԻՂ. Հայ և ռուս փորձագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՌուսաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը. ԼավրովԱստղագուշակ սեպտեմբերի 28-ի համարՋերմաստիճանը աստիճանաբար կնվազիԱռավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել (տեսանյութ)Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելուԹե բա՝ կաթողիկոսը հրավիրել է կապիտուլյանտին. Էդգար ԷլբակյանԲացահայտ պատերազմական հանցագործություն է. Իրանի նախագահը` Իսրայելի` Բեյրութին հարվածների մասին Տրամադրությունից դուրս է հրավիրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման առաջնորդին, կամ մի քանի ամիս առաջ ՀԱԵ կողմից նզովված դավաճաններին. Հրանտ ԽալաթյանՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 28«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»«Հրապարակ». Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում«Հրապարակ». Դա երկու դեպքում է հնարավոր. եթե ինքը սահմանադրագետ է կամ՝ եթե ուղղորդելու է ՍԴ-ին«Հրապարակ». Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում«Փաստ». Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում«Փաստ». Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը«Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը«Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են«Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ էՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունիցՈրքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիսԱֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրանԴեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան ԿոստանյանՌուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումըԲագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքից
Ամենադիտված