Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը
Աշխարհ![Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը](/timthumb.php?src=disc/22-05-24/932e7a8434e93ce6a24a8dcc05bc398b.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2024 թվականի հուլիսի 4-ին: Ամսաթվի մասին հայտարարությամբ հանդես է եկել թագավորության վարչապետ Ռիշի Սունակը, հաղորդում Է Reuters-ը:
«Այսօր ավելի վաղ Նորին մեծություն թագավոր Չարլզ III-ի հետ զրույցում ես խնդրել էի ցրել խորհրդարանը։ Թագավորը բավարարել է այդ խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին համընդհանուր ընտրություններ կունենանք», - հայտարարել է Սունակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ իրավիճակն աշխարհում , որի ֆոնին կանցկացվեն ընտրությունները, «ամենավտանգավորը կլինի սառը պատերազմի ավարտից հետո»:
![](banners/armflix.jpg)