ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով
Աշխարհ![ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով](/timthumb.php?src=disc/22-05-24/566d0e2d2b3f218a5f10f2838c2cc921.jpg&w=780)
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դադարեցրել է Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները՝ ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու պատճառով, Reuters-ին տված հարցազրույցում ասել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Իրանում սուգ է հայտարարված, որը պետք է հարգել. հենց որ այն ավարտվի, մենք կշարունակենք համագործակցել»,- ասել է Գրոսսին՝ հույս հայտնելով, որ «սա ժամանակավոր դադար է, որը կավարտվի մի քանի օրից»։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Իրան էր այցելել մայիսի 6-7-ը, որտեղ հանդիպումներ էր ունեցել արտգործնախարար Աբդոլլահիանի, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իսլամական Հանրապետության պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ։
![](banners/armflix.jpg)