Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հասարակություն![Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ](/timthumb.php?src=disc/22-05-24/c76d4ab2b30e3b31f3e06a5a07a6df50.jpg&w=780)
Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածի հիմնանորոգմամբ պայմանավորված, մայիսի 23-ի ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
![](disc/22-05-24/0d41a9d094de52595d43be20f57f4537.jpg)
![](banners/armflix.jpg)