ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում
Հասարակություն![ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում](/timthumb.php?src=disc/23-05-24/f69d0c637b49599e93ffe27185877498.jpg&w=780)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և իշխանությանը:
![](banners/armflix.jpg)