Սրբազանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին (տեսանյութ) Հունիսի 16-ի աստղագուշակ Իրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին, հուսանք՝ ՀՀ-ն կմաքրվի թրքացած հայերից․ զոհվածի մայր (տեսանյութ) Ես սրտով գիտեմ ձեր ցավը... Սրբազանը հուզվեց նահատակ հերոսի շիրիմի մոտ (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ Մենք կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը.«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում  Սրբազանը «Եռաբլուրում» ծաղիկներ դրեց Իգոր Մուրադյանի շիրիմին և աղոթք կարդաց (տեսանյութ) Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ այս պահին Եռաբլուրում է (լուսանկարներ) ՈւՂԻՂ. Սրբազանը եռաբլուր զինվորական պանթեոնում է 2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում 

«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կարող է լինել Հայաստանի հաջորդ ղեկավարը, եթե ցանկանա

Հայկական Մամուլ

«Հրապարակի» զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։


- Սփյուռքի հանձնակատար Սինանյանը սփյուռքի համայնքներում հանձնակատարներ է նշանակում, որպես կանոն, իշխանությունների համակիրների շրջանակից։ Ֆրանսիայում արդեն հանձնակատար նշանակե՞լ են։

- Փետրվարի վերջերին է Սինանյանը եկել Ֆրանսիա եւ հայտարարել, որ պիտի նշանակեր հանձնակատարի ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Դեռ սպասում ենք, անուն չի հրապարակվել, կարծեմ՝ դժվարություններ ունի։

- Ի՞նչ դժվարություններ, մարդիկ չե՞ն համաձայնում։

- Ոչ, մարդիկ մերժում են։ Մենք 1-2 հոգու անուն իմացանք, որ մերժել են Սինանյանին, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի սփյուռքի մեջ այս կառավարության ներկայացուցիչը լինել։ Նախեւառաջ դեսպանները կան, նրանք պաշտոնական ներկայացուցիչներն են, պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ։ Հարգենք դեսպաններին, հարգենք դիվանագիտական համակարգը։ Այդ անձերից գոնե մեկ հոգու գիտեմ, ում առաջարկել են, սակայն վերջինս մերժել է, որովհետեւ այդ անձը գիտի, որ եթե ընդունի, կխայտառակվի եւ կվարկաբեկվի Ֆրանսիայի մեջ։

- Այսինքն՝ Փաշինյանի համակիրները խուսափո՞ւմ են բաց համագործակցության գնալ։

- Ինչու՝ որովհետեւ իրենք չեն կարող երկրորդել Արցախի հանձնումը, չեն կարող երկրորդել ցեղասպանության հարցով Նիկոլի քաղաքականությունը, զիջողական քաղաքականությունը, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելը։ Դժվար է այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինել սփյուռքում, դժվար է։ Դեսպաններն ուրիշ հարց են, նրանք իրենց գործն են անում, դիվանագիտական կադրեր են, եւ նորմալ է, որ, անշուշտ, իրենց համակարգն է պետության։

- Եկել եք Ձեր զորակցությունը հայտնելու Բագրատ սրբազանին եւ շարժմա՞նը, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք ակնկալում։

- Մենք հանդիպեցինք Բագրատ սրբազանին։ Առաջին անգամն է, որ հանդիպում էի իրեն, շատ լրջորեն եւ մոտիկից հետեւել եմ նրա քայլերին, հարցազրույցներին ու ելույթներին, իր ոճին եւ նկատել եմ, որ իսկապես մեծ մարդ է, եւ ինքը կարող է Հայաստանի առաջիկա ղեկավարը դառնալ, եթե ուզի։ Իր ծրագրով, իր տեսլականով նա կարող է վերամիավորել հայ ազգը։ Երբ որ ասում է, որ պետք է համերաշխություն լինի, երբ ասում է, որ ռազմավարական միաբանություն լինի հայ ազգի մեջ, երբ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պառակտեց հայ ժողովրդին՝ զատելով սեւերի ու սպիտակների, ժողովուրդի եւ էլիտայի, նախկինների եւ նորերի, ներսի եւ դրսի հայերի, Հայաստանի եւ Արցախի հայերի․․․ այդ բաժանումը տկարացնում է հայկական կողմին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականությունը տանում՝ տկարացնելո՞ւ համար հայկական կողմը։ Նաեւ ուզում եմ դատապարտել այդ քայլերը, որ արեց սփյուռքահայերի դեմ, որ արգելեց սփյուռքահայերին՝ մտնել Հայաստան։ Միայն իմ պարագան չէ, իմ հարցը լուծվեց դատարանով, որովհետեւ ես պայքար տարա եւ դատարանով բեկանել տվեցի այդ անարդար որոշումը։ Սակայն Ֆրանսիայում մեր ընկերը՝ Նժդեհ Կարակավորյան, ում արգելված է, Հոլանդիայում Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը, ովքեր եւս դատարանով շահել էին գործը, սակայն Նիկոլ Փաշինյանը բողոքարկեց այդ որոշումը։ Հոլանդիայում ունենք նաեւ Ասլան Ասլանյանը եւ ԱՄՆ-ում երիտասարդ բարեկամուհի։ Այս մթնոլորտը, որ հաստատել է Նիկոլ Փաշինյանը, մեզ տկարացնում է, եւ այս էջը պետք է թերթել։ Հույս ունենք, որ այս շարժումը կհաջողի ու կհանգեցնի իշխանափոխության, որ հնարավոր լինի նոր կառավարություն ստեղծել, եւ այս նոր կառավարությունը կարողանա հավաքել բոլոր ազգը միասին, որովհետեւ մենք միասին անելիքներ ունենք, սփյուռքն ու Հայաստանը միասին անելիքներ ունեն։ Անհրաժեշտ է ռազմավարական համաձայնություն կնքվի Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, որպեսզի սփյուռքը չանտեսվի, չպառակտվի, որովհետեւ սփյուռքը Հայաստանի ծովն է՝ Հայաստանը ծով չունի։ Ի՞նչ ունի՝ սփյուռք։ Սփյուռքը պատրաստ է, արդեն քանի տասնյակ տարիներ ի նպաստ Հայաստանի, Արցախի, Հայ դատի աշխատած սփյուռքն այսօր փոքր-ինչ կորսված է, որովհետեւ քաղաքական նպատակները շատ տարբեր են։ Երբ որ Արցախի շուրջ տարբեր են, ցեղասպանության ճանաչման շուրջ տարբեր են, Հայաստանի անվտանգության շուրջ տարբեր է, ուրացման դեմ պայքարը, որ սփյուռքը տանում է, տարբեր է։ Հիմնական կետերի շուրջ լուրջ տարբերություններ կան (ՀՀ կառավարության հետ), ուրեմն հնարավոր չէ միասին աշխատել։ Միասին կարող ենք աշխատել, երբ ռազմավարական նպատակները նույնն են, ուրեմն այս էջը պետք է թերթել, նոր էջ պետք է բացել, որովհետեւ եթե չբացվի, լուրջ վտանգի տակ է Հայաստանը։ Եվ սփյուռքն առանց Հայաստանի շատ երկար չի կարողանա գոյատեւել:

- Փաշինյան-Մակրոն հարաբերությունները շարունակվո՞ւմ են, փոփոխություններ կա՞ն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:

- Անկեղծ կլինեմ․ Մակրոնն այնքան պրոհայաստան է, այնքան պրոհայկական է, բայց ո՞ւմ շնորհիվ՝ սփյուռքի շնորհիվ, մեր սփյուռքն այնքան աշխատանք է տարել տարբեր նախագահների, տարբեր կառավարությունների հետ: Այսօր Ֆրանսիայում մենք զրոյի հավասարեցրինք Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգները՝ այնքան աշխատեցինք, որ զրոյի վերածեցինք: Այսօր Մակրոնը՝ ինքը, պրոհայկական լինելով, մեզ հետ համագործակցում է համակրանքով, բայց նաեւ Հայաստանի ղեկավարի հետ, ոչ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ: Ով որ լինի այդ ղեկավարը, ինքը կհամագործակցի, կօգնի Հայաստանին՝ իր բոլոր ուժերով, որովհետեւ մենք ենք պահանջում դա: Այնքան հայրենասիրությամբ ենք մենք լցված, որ տարբերում ենք իշխանություններն ու պետականությունը: Մեզ համար իշխանությունները կգան-կգնան, պետականությունները պատմության մեջ կարեւոր են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին (տեսանյութ)5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Հունիսի 16-ի աստղագուշակԻրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին, հուսանք՝ ՀՀ-ն կմաքրվի թրքացած հայերից․ զոհվածի մայր (տեսանյութ)Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար Ես սրտով գիտեմ ձեր ցավը... Սրբազանը հուզվեց նահատակ հերոսի շիրիմի մոտ (տեսանյութ)Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակըՕրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է ԾիծեռնակաբերդՄենք կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը.«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում Վրաստանում 1 օրում 4 երկրաշարժ է գրանցվել Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ. ովքե՞ր են ցուցակում. Առաքելյան Սրբազանը «Եռաբլուրում» ծաղիկներ դրեց Իգոր Մուրադյանի շիրիմին և աղոթք կարդաց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ այս պահին Եռաբլուրում է (լուսանկարներ)Երևանում «BMW»-ի վարորդը փորձել է փախուստի դիմել, նրա ուսապարկում հայտնաբերվել է ատրճանակ ՈւՂԻՂ. Սրբազանը եռաբլուր զինվորական պանթեոնում է 2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. ՍտոլտենբերգԱյս տարի գրանցվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ Պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները. հավաք՝ Բաղրամյանում. ՍրբազանԽստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև Փաշինյանի հայտարարություններում. հայտարարություն Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվելՀունիսի 17-ին որոշ հասցեներում լույս չի լինի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծագող աստղ. Մխիթարյանը՝ Սպերցյանի մասինԲաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի. Արման Թաթոյան (տեսանյութ)Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել. ՔՊ-ական պատգամավորը լուսանկարներ է հրապարակելՄիակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը (տեսանյութ) Այլընտրանք չկա, Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. Ավինյան (տեսանյութ) Պատերազմից գրեթե 4 տարի անց շուռնուխցիները տներ ստացան (տեսանյութ) Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանըՀունիսի 17. Օրվա խորհուրդ«Ջրամատակարարման խնդիր կա, եթե հոսանքը կամ գազը նման գրաֆիկով տային, իշխանության կողքի ՀԿ-ները բերանները ափռցփռ կբացեին ռուսների հասցեին»Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան ԱբրահամյանՍյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ ԱնդրեասյանԱկնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. ԱռաքելյանՊաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ)Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետոՀայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը․ Ստեփան ԴանիելյանՀարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ)«Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունումՀունիսի 17-ին որոշ վայրերում ջուր չի լինիԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ
Ամենադիտված