Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ) Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե Երբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելել 

«Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է հայրենիքի հետ կապված մեր ամբողջ մտահոգությունը. Գրիգոր Խաչատրյան

Տեսանյութեր

168.am-ի հարցազրույցը.

Հայտնի փաստ է գրեթե բոլոր դերասանների երազանքն է Համլետի դերը կատարել, իսկ ռեժիսորներինը՝ Շեքսպիր և, մասնավորապես, «Համլետ» բեմադրել:

168.am-ի հետ զրույցում Գրիգոր Խաչատրյանն էլ ասաց՝ եթե ռեժիսուրան դառնում է մարդու մասնագիտությունը, ապա նա չի կարող չանդրադառնալ «Համլետին»։

«Եթե հիմա ասենք, որ սա համամարդկային, ամենաարժեքավոր գրական ստեղծագործություններից մեկն է, ապա նշանակում է՝ ոչինչ չասել։ Այս գործի մեջ ամեն ինչ կա, ուստի ռեժիսորն այս ստեղծագործությունը չի կարող չնայել այսօրվա կոնտեքստի մեջ։ Ցավոք, այս ստեղծագործությունը միշտ ժամանակակից է, մենք կուզեիք, որ «Համլետում» արծարծվող խնդիրներն այդքան ժամանակակից չլինեին»,- նշեց Գրիգոր Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ «Համլետ» կարող է խաղալ միայն այն կոլեկտիվը, որը 15-20 տարի միասին քայլում է, ուստի հավաքական խմբերով հնարավոր չէ բեմադրել «Համլետ»։

«Այսօր բեմում տեսած դերասանների հետ, բացի Լուիզա Ղամբարյանից, ես եմ աշխատել, այսպես ասած՝ պատրաստել, այս ամենը շատ մեծ աշխատանք է։ Այսինքն՝ «Համլետը» ցույց է տալիս մեր այսօրվա կոլեկտիվի չափահաս դառնալը, որովհետև այն դերասանական կազմն է չափահաս, որը կարողանում է բեմում նման գործ ներկայացնել։

Շատ մտահոգված լինելով մեր հայրենիքով և մեր պետությունով, հասկանում ենք, որ ճիշտ ժամանակն է, որ մենք էլ մեր դիրքորոշումն ունենանք։ Սա այն գործն է, որով մենք կարողանում ենք լիարժեք ներկայանալ, կա մեր դիրքորոշումը։ Մենք սիրում ենք այս երկիրը և ուզում ենք լինել օրինապաշտ քաղաքացի, մտահոգված ենք։ «Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է մեր ամբողջ մտահոգությունը։

Այս պիեսը ողբերգություն է՝ և՛ նեղ ընտանեկան և՛ համամարդկային, այսօր մեր խնդիրը՝ կապված երկրի հետ, և աշխարհում տեղի ունեցողը, երբ փլուզվում են գրեթե բոլոր համակարգերը՝ ամբողջովին այս ներկայացման բաղկացուցիչ մասն են։ Ներկայացման մեջ ասվում է. «նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի մահվան մեջ», սա արդեն ամեն ինչ բացատրում է»,- հավելեց ռեժիսորը։

2.5 ժամ տևողությամբ «Համլետ» ներկայացումը մոտ 5 տարվա նախապատրաստական աշխատանքի արդյունք է։

Գրիգոր Խաչատրյանը չի թաքցնում, ներկայացումը դրական գնահատականներին զուգահեռ՝ արժանացել է նաև քննադատությունների, որոնց դրդապատճառն էլ գիտի։

«Գուցե մեծամիտ հնչի, բայց մեր ստեղծագործական խումբը բազմաթիվ ուսումնասիրություններից հետո հասկացել է, որ Համլետի մասին մեր պատկերացումները տաբուներ են, որոշակի նախապաշարմունքներ։ Ունենք Համլետի մասին որոշակիորեն պատկերացումներ, ոչ մեկը չգիտի, թե այդ պատկերացումները որտեղից են գալիս, ինչ-որ զորավոր պատկերացում կա, որ Համլետն ունի 2,5 մետր հասակ, սուր է և լուծում է համաշխարհային հարցեր։ Բայց Շեքսպիրը սրա մասին չի գրել, բնականաբար: Այսօրվա մեր «Համլետում» մենք դուրս ենք եկել այդ տաբուներից։ Համլետի, առհասարակ Շեքսպիրի մասին չես կարող հանպատրաստից խոսել, տեսնում ենք, թե հանպատրաստից խոսողների հետ ինչ է կատարվում։ Ասելիքը, որը մենք ենք նախապատրաստում, նախապատրաստում ենք 7-8 ամսվա ընթացքում՝ ստորագրելով մեր յուրաքանչյուր արածի ու ասածի համար։

Օրինակ, թատերական ինստիտուտում իմ կուրսի հետ Օթելլո էի բեմադրել, դասախոսներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է Օթելլոն զինվորական շորերով, պատասխանեցի՝ ախր Օթելլոն զինվորական է»,- ընդգծեց Գրիգոր Խաչատրյանը։

Ռեժիսորը հաշտ է բոլոր քննադատությունների հետ, սիրում է կարծիքներ լսել՝ նույնիսկ բացասական, քանի որ ներկայացումն ինքնին վեճ է, ուստի ուզում է, որ իր հետ վիճեն։ Եթե ներկայացումը բոլորը հավանում են, ուրեմն՝ ինչ-որ տեղ ռեժիսորը սխալ է։

Գրիգոր Խաչատրյանի բերմադրած «Համլետում» հնչում է Ճապոնիայի ազգային կոտո գործիքով երաժշտություն քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կատարմամբ։ Ճապոնական ազգային երաժշտական գործիքը ու քանոնահարուհուն ներկայացման մեջ ներգրավելը Գրիգոր Խաչատրյանը համարում է նախախնամություն։

Շեքսպրի պիեսում գլխավոր հերոսը՝ Համլետը, թափառական արտիստների մի խմբի խնդրում է բեմադրել «Գոնզագոյի սպանությունը»:

Երևանյան թատրոնի գլխավոր ռեժիսորի փոխանցմամբ.

«Շեքսպիրն այն ժամանակ ասել է, որ նախատեսվել է «Գոնզագոյի սպանությունը» բեմադրել միայն այն պատճառով, որ այն ծանոթ է հանրությանը, քանի որ պարզվում է, որ Համլետը նաև համալսարանական է, և եթե նա է պատվիրում ներկայացումը, պետք է մի այնպիսի գործ, որը գոնե ծանոթ լինի ընթերցասեր հանրությանը։ Եթե ինքը համալսարանական է և լավ է սովորում, երևի պետք է պատվիրեր Յուկիո Միսիմայի գործերից։ Մենք մտածեցինք «Գոնզագոյի սպանությունը» փոխել Միսիմայի «Հայրենասիրություն» վիպակով, որն ուղիղ մեր ասելիքի ու Համլետի արժեհամակարգի հետ կապ ունի։ Այդ պատճառով ուզեցինք, որ կոտո գործիքը նվագվի, մտածում էինք, եթե գործիքը ձեռք բերենք, ո՞վ է նվագելու։ Ծանոթացանք Մարիաննայի հետ, ով մեկ շաբաթ հետո պետք է ճապոնացի երաժշտի հետ կոտո նվագեր։ Սա նախախնամության ուժն էր»,- ընդգծեց ռեժիսորը։

Գրիգոր Խաչատրյանի նպատակներից մեկն էլ «Համլետի» իր բեմադրության հյուրախաղերի գնալն է, մասնավորապես շատ կցանկանար մասնակցել Դանիայում Համլետների փառատոնին, նաև Շեքսպիրյան փառատոնին։

«Կարծում եմ՝ Դրամատիկական թատրոնի ներկայացումը մեծ շրջագայություններ է ունենալու»,- եզրափակեց Գրիգոր Խաչատրյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետՄիրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկեԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԵրբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդներըՄեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելելՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումԳերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ)Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Մենք չգիտեինք Իսրայելի՝ Բեյրութին հարվածելու ծրագրերի մասին. Բայդեն Սերժ Սարգսյանը չի մասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. ասել է՝ ինչու. 168.amՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերըՊատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կաԱյս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է. Վարդան ՈսկանյանՈւՂԻՂ. Հայ և ռուս փորձագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՌուսաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը. ԼավրովԱստղագուշակ սեպտեմբերի 28-ի համարՋերմաստիճանը աստիճանաբար կնվազիԱռավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել (տեսանյութ)Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելուԹե բա՝ կաթողիկոսը հրավիրել է կապիտուլյանտին. Էդգար Էլբակյան
Ամենադիտված