Ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել է 5 մեքենա Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության էջերին․ Անդրեասյան Հանրային սննդի ո՞ր օբյեկտի գործունեությունն է կասեցվել Քննարկվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքը Բագրատ Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում է (տեսանյութ) Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում Պարեկների օրինական պահանջին չենթարկված ու փախուստի դիմած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել Սյունեցիները դիմավորում են Բագրատ Սրբազանին (լուսանկարներ) Veolia-ն նոր հասցեների մասին է հայտնել, որտեղ ժամեր շարունակ ջուր չի լինի ՀՀ-ի հետ համագործակցության մեր ձևը կախված է ՀՀ կառավարությունից. Սոբհանի 

Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub

Հասարակություն

Mediahub.am-ը գրել է.

Ուղիղ մեկ տարի առաջ հունիսի 1-ից ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը «թևերը քշտեց» և ընկավ առջևի թաղանթապատ ապաիիներով երթևեկող վարորդների հետևից՝ տուգանելով և ստիպելով հեռացնել թաղանթը։ 

Այս օրենքի ջատագովը, ինչպես բացօթյա սրճարաններում ծխելու արգելքի մասին տխրհառչակ օրենքի ջատագովը ոչ պակաս տխրահռչակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Բայց ինչպես ծխելու մասին օրենքը, այնպես էլ «պլյոնկաների» մասին օրենքը իրավապահները չկարողացան լիարժեք կյանքի կոչել և փաստացի ձախողեցին։ Այսօր ամեն քայլափոխի կարելի է սրճարաններում, անգամ փակ տարածքներում ծխող մարդկանց հանդիպել։ Եւ ամեն քայլափոխի կարելի է նկատել թույլատրելիից ավելի մուգ, ժողովրդական լեզվով ասած՝ «պլյոնկած» ապակիներով մեքենաներ, որոնք անարգել երթևեկում են քաղաքում՝ հենց պարեկային ծառայողների աչքի առջև։ Ու պարեկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ ո՛չ տեսնում են այդ մեքենաները, ո՛չ արձանագրում խախտումը, որը, ի դեպ, հետո շատ հեշտությամբ կարելի է բողոքարկել և հաղթել։ Իսկ քաղաքացիները հաղթում են դատարանում, որովհետև ՔՊ-ական պատգամավորները օրենքը թերի են գրել, կիսատ-պռատ, սողանցքներով, և վարորդներն էլ, օգտվելով ՔՊ-ականների գրած օրենքի թերություններից, կարողանում են դատական կարգով բողոքարկել պարեկային ծառայության կազմած վարչական արձանագրությունն ու հաղթել դատարանում։

Փաստացի, կարող ենք մեկ տարի անց արձանագրել, որ Պարեկային ծառայությունը՝ ՔՊ-ականների հետ միասին, ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը, քանզի այսօր աջ ու ձախ մարդիկ առջևի մգեցված ապակիներով մեքենաներ են վարում։ 

Ավելին, ապակիների մգեցման գործ անող մեկը MediaHub-ին ասել էր, որ վերջին ամիսներին մարդիկ զանգվածաբար գալիս են իր մոտ՝ մեկ տարի առաջ պոկած թաղանթները նորից վերականգնելու, այսինքն՝ ապակիները մգեցնելու։ Այսինքն՝ վարորդները վստահ են, որ կարող են անարգել օրենքի, ավելի ճիշտ՝ սխալ ու թերի գրված օրենքի խախտմամբ մեքենա վարել և պատասխանատվության չենթարկվել։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն իրենք էլ են մասնավոր զրույցներում խոստովանում, որ իրենք օրենքը բազմաթիվ թերություններով են ընդունել, և կարիք կա այն վերամշակելու, բայց չեն անում՝ չգիտես ինչու։ 

ՆԳՆ-ից այս թեմայով մեր հարցին ի պատասխան հերթապահ պատասխան տվեցին, որից երևի իրենց քմծիծաղն էլ է գալիս․ «Շուրջօրյա ծառայության ընթացքում պարեկային ծառայողները մշտապես հայտնաբերում են թաղանթապատ մեքենաներ, և օրական հանրապետությունում կազմվում է միջինը հարյուր նմանատիպ արձանագրություն»։ 

Փաստորեն, պարեկներն օրական «հարյուրներով» արձանագրություն են կազմում թաղանթապատ ապակիներով երթևեկող վարորդների վրա, և դրան զուգահեռ՝ մարդիկ տասնյակներով ամեն օր ապակի են թաղանթապատում։ 

Ի դեպ, երկրի գլխավոր օրինախախտն այս հարցում Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, որին սպասարկող թանկարժեք Lexus LX 500 մակնիշի ամենագնացը հենց առջևի թաղանթապատ ապակիներով է երևեկում։ Բայց պարեկային ծառայողները ոչ մի կերպ չեն նկատում այդ մեքենան, որն ամեն օր իրենց աչքի առջև է։ Թե ինչո՞ւ՝ ենթադրությունները շատ են. ասենք, որ գլուխ չեն դնում, գուցե՝ վախենում են կամ էլ առհասարակ անիմաստ են համարում, քանի որ Աննա Հակոբյանն արտոնյալ է:

Այսինքն՝ պարեկայիններն այս պահվածքով ակամա խոստովանում են, որ Փաշինյանի հռչակած «իրավահավասար» երկրում կան արտոնյալներ, որոնք իրենց օրենքից վեր են դասում, և առաջին արտոնյալը հենց իր կինն է՝ Աննա Հակոբյանը, որի դեմ բոլորն անզոր են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից սկսած: 

MediaHub-ը փորձեց այս թեմայով կապ հաստատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը, մինչդեռ առաջ պատասխանում էր։ Մի օր, ամեն դեպքում, Խուդինյանից մենք այս հարցի պատասխանը կփորձենք ստանալ, թե ինչո՞վ են զբաղված իր պարեկները, երբ ո՛չ Աննա Հակոբյանի մեքենայի մգեցված ապակիներն են նկատում օրը ցերեկով, ո՛չ՝ բազմաթիվ այլ մեքենաների։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել է 5 մեքենաԴավիթ Մարտիրոսյանն այսօր կդառնար 28 տարեկանԱյս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության էջերին․ Անդրեասյան Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել «Մարտի 1»-ը «Հունիսի 12»-ից տարբերվում է միայն զոհերով, մնացածը նույն բռնությունն է. Սողոմոնյան (տեսանյութ) Հանրային սննդի ո՞ր օբյեկտի գործունեությունն է կասեցվել Քննարկվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքը Գլխավոր հարկադիր կատարողի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովին Բագրատ Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում է (տեսանյութ) Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունումՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց Պարեկների օրինական պահանջին չենթարկված ու փախուստի դիմած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել Սյունեցիները դիմավորում են Բագրատ Սրբազանին (լուսանկարներ)Սրբազան Հայրն օրհնել է Վայքի բնակիչներին, այնուհետև շարունակել ճանապարհը դեպի Սյունիք (տեսանյութ)Veolia-ն նոր հասցեների մասին է հայտնել, որտեղ ժամեր շարունակ ջուր չի լինիՀՀ-ի հետ համագործակցության մեր ձևը կախված է ՀՀ կառավարությունից. Սոբհանի Տալլինում Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները ՈւՂԻՂ. «ՀԱՅԱՔՎԵ»-ն հունիսի 12-ի հանցագործությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացնումԳործընկերներից ստացել ենք դրական արձագանք․ Էստոնիայում քննարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ Եկեղեցում կարճ հանդիպում է ունեցել իրեն դիմավորելու դուրս եկած քաղաքացիների հետ (լուսանկարներ)Հայաստանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը՝ առանց ձեռքսեղմումի ու փոխադարձ վիրավորանքներով (տեսանյութ)Մեր ժողովրդի լավ լինելու համար եմ քվեարկել ընտրություններին, իրենց խոստացածն անեն՝ հերիք է. իրանցի (տեսանյութ) Իրանի նախագահի ընտրություններից մեծ ակնկալիքներ ունեմ, պետք է երիտասարդների համար շատ աշխատատեղ լինի (տեսանյութ) Խnւլիգանության դեպք՝ Արագածnտնում․ hարբած uկեuրայրը hայhnյել է բnւժանձնակազմին Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին Կատարելագործել համագործակցությունը․ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է հունիս ամիսը ՀՀ տարածքի հարցում Իրանի դիրքորոշումը չի կարող փոխվել՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքից (տեսանյութ) ՀՀ-ի հետ Իրանի համագործակցության ձևը կախված է ՀՀ-ից. Իրանի դեսպանը՝ Սյունիքի սահմանների մասին Սպանությունից հետո վրացին ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ (տեսանյութ)Եվրո-2024-ի ֆավորիտները խմբային փուլից հետո Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵղանակը` առաջիկա օրերինԵրգչուհի Սիրուշոն կարմիր զգեստով (լուսանկարներ)Թանկարժեք մետաղների գները «Նրանք մեզ լավ չէին ճանաչում». Սերժ Սարգսյան (արխիվ, 1992թ.) ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը Կդադարեցվի մի քանի վարչական շրջանների գազամատակարարումը Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք. Միքայել ՍրբազանՀունիսի 28-ի աստղագուշակ ՄԻՊ-ը Գյումրիում է․ ինչ հարցեր են քննարկվել ՈւՂԻՂ. Իրանը նոր նախագահ է ընտրում Ռաիսիի զոհվելուց հետո. դեսպանատանը մեկնարկել է գործընթացըՀունիսի 28. Օրվա խորհուրդՍուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Սրբազան պայքարի հավաքը (լուսանկարներ)«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սրբագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածներըՈւՂԻՂ. Սրբազանն ուղևորվում է Սյունիք«Իրավունք». Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո«Հրապարակ». Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. «գառնուկների քասթինգ է»Բագրատ Սրբազանը հունիսի 28-30-ը կլինի Սյունիքում. կհանդիպի բնակիչների հետ
Ամենադիտված