Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը Մեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ) «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք ՈՒՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ Ահազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա 3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղել Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը 4 ոստիկանով ինձ էին խոշտանգում, եթե պատժվեին, 40 հոգով վերջերս պատգամավորին չէին խոշտանգի. Քոչարյան (տեսանյութ) 

«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս ընթացքում առնվազն կարողացավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը իշխանությունների ներքին և հատկապես արտաքին քաղաքականության նկատմամբ: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Մինչ այս գրեթե բոլոր շարժումների ժամանակ տեսել ենք հասարակության երկու սեգմենտ՝ ակտիվ և պասիվ բողոքողներ: Առաջինները մասնակցել են տարբեր ակցիաների, շարժումների: Պասիվ բողոքողները տարբեր առիթներով իրենց դիրքորոշումները արտահայտում էին կամ ոչ, բայց իրենց ներսում դժգոհ էին: Այս շարժման ընթացքում հնարավոր եղավ պասիվ բողոքողների մի հսկայական զանգված մոբիլիզացնել կամ բերել ակտիվ բողոքողների դաշտ: Ի՞նչ կլինի հետագայում, սա հարցի մյուս կողմն է: Ի՞նչ է կատարվում հիմա, սա հարցի տեխնոլոգիական կողմն է, ինչպե՞ս է օգտագործվում այդ ներուժը կամ օգտագործվե՞ց այն, թե՞ ոչ: Այս պահին կարող ենք արձանագրել, որ հնարավոր եղավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը, ցույց տալ, որ կա այնպիսի դժգոհություն, որը կարող է երկրում էական փոփոխություններ առաջացնել:

Էական փոփոխություններ առաջացնելու ռեսուրսի մասին է խոսում իշխանությունների դիրքավորումը, նրանց կողմից տարբեր ռեսուրսների միջոցով հակաքարոզչությունը, շարժման լիդերների կոնկրետ թիրախավորումը, առանձին աշխատանքները թե՛ լիդերների, թե՛ նրանց մերձավոր շրջապատի նկատմամբ, ոստիկանական գործողությունները, դրանց աշխարհագրությունը, գործողությունների մեջ ներգրավված ծառայողների թվաքանակը, բարձրաստիճան զինվորականների կամ ոստիկանության ծառայողների մասնակցությունն այդ գործողություններին: Այդ ամենը խոսում է այն մասին, որ կա իրական ներուժ երկրում փոփոխությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ի՞նչ հանգրվանի է հասել շարժումը: Քաղաքագետի կարծիքով, ակնհայտ է, որ իշխանական քարոզչությունը չէր կարող ազդեցություն չթողնել, քանի որ նրա ձեռքին է ամբողջ՝ հատկապես պետական ազդեցության տեղեկատվական ռեսուրսների եթե ոչ կառավարումը, ապա օգտագործման հնարավորությունը: «Նաև վարչական, վարչահրամայական ամբողջ ապարատը, որը, ցավոք, այս տարիների ընթացքում հնարավոր եղավ վերածել զուտ իշխանական գործիքի՝ փոխելով դրանց դիմագիծը և որպես անկախ մարմիններ հավանականությունը: Եղան գաղտնալսումներ, քրեական գործերը դեռևս նախաքննության փուլում են, բայց արդեն հրապարակվում են գաղտնալսման ձայնագրություններ և այլն: Այս քարոզչությունը չի կարող ազդեցություն չունենալ շարժման ընթացքի վրա, ինչպես նաև շարժումը ներսից պառակտելու փորձերը: Բոլոր իշխանություններն այս գործիքն օգտագործել են և օգտագործելու են: Այս ամենը հանգեցրեց մի իրավիճակի, երբ թվացյալ վիճակ է, թե շարժումը չի հաջողել, այդ թվում՝ Փաշինյանի վերջին հայտարարությունն իր կուսակիցների հետ հանդիպմանը, թե «շարժումը չհաջողեց, որովհետև...» և այլն:

Իրականում ի՞նչ ներուժ ունի շարժումը: Ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցած բոլոր շարժումների, այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ: Վերջինը՝ որպես շարժման լոկոմոտիվ, հետևյալն է՝ ներհասարակական, ներազգային համերաշխություն, հաշտության օրակարգ, որը մեզ չափազանց անհրաժեշտ է: Հաջորդիվ խոսվում է անվտանգային, արտաքին քաղաքական խնդիրների մասին: Վերապահեմ ինձ իրավունք ասելու, որ գոնե այս պահին համակարգային առաջարկ չէ, բայց առավել համակարգային են ներքաղաքական, ներազգային, ներպետական առաջարկները, որոնք առնվազն իրենց փիլիսոփայության մեջ կենսական անհրաժեշտություն ունեն և երբևէ որևէ քաղաքական շարժման ընթացքում չեն առաջարկվել մեր հասարակությանը: Սա համարենք որպես այս շարժման ստեղծած պրոդուկտ, որը հնարավոր է իրացնել՝ պայմանով, որ այդ իրացումը նյութականացված կլինի: Մարդը վերացական բաները չի տեսնում, չի զգում, չի կարող շոշափել: Նկատում եմ, որ փորձ է արվում դրանք նյութականացնել:

Օրինակ՝ երբ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունից առգրավվել էր նախագահին սպասարկող մեքենան, Սրբազանն իր մեքենան նվիրեց ներկայացուցչությանը: Վիզուալացված կոնկրետ ժեստ էր այդ համերաշխությունը: Հաջորդը պատրաստակամությունն է այցելել մարզեր, հանդիպումներ ունենալ, սա նույնպես հնարավորություն է նյութականացնել համերաշխության, հաշտության օրակարգը»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար Հայաստանի իշխանությունները կրկին վերադառնում են Հայաստանի ԵՄ անդամակցության հարցին: Ի՞նչ խնդիր է լուծում այս հարցի քննարկումը հանրային տիրույթում: Քաղաքագետը կարծում է, որ կա երկու՝ ներքին և արտաքին գործոն: «Տեսնում ենք, որ հասարակության ներսում օրեցօր ավելանում են հակառուսական տրամադրությունները: Իշխանությունը փորձում է դառնալ պրոարևմտյան թեզի լոկոմոտիվը, դրա շնորհիվ իր շուրջ մոբիլիզացնել հնարավորինս մեծ զանգված, որը պատկերացնում է Հայաստանի ապագան Արևմուտքի հետ, հակառակ ճամբարում գտնվող մարդկանց ամեն կերպ պիտակավորել որպես պրոռուսական, հետադիմական, կղերա-ֆեոդալական թևի ներկայացուցիչ և այլն: Իրենց համար առնվազն ակնհայտ է, որ ունեն վարկանիշի չափազանց մեծ անկում և այս միտումների պահպանման դեպքում շանս չունեն հաջորդ ընտրություններում հաղթելու:

Հետևաբար անհրաժեշտ է, որ հրապարակ նետեն այդպիսի թեզ, իրենք իրենց հռչակեն այդ թեզի առաջնորդողներ և այն մարդկանց, որոնք իրենց այդ ուղենիշի հետևորդներ կամ արժեքների կրողներ են համարում, մոբիլիզացնեն իրենց շուրջ: Եվս մեկ խնդիր է Ազգային ժողովում կազմակերպված քննարկումը: Եթե լինեի իշխանություն, ամեն ինչ կանեի, որպեսզի այդ քննարկումները որևէ տեղ չերևային առնվազն իմ դեմքը փրկելու համար: Այդպիսի մարդկանցով անհնար է պարզապես դեպի Արևմուտք, Եվրոպական միություն գնալ: Մարդիկ, որոնք իրենց ձեռքում պարզել են այդ դրոշը և կարծում են, որ պետք է առաջնորդեն Հայաստանի ուղին դեպի Եվրոպա, դա անել այդ մարդկանցով ուղղակի անհնար է»,-ընդգծում է նա:

Հիշեցնում է, որ ավանդաբար ԵՄ-ն եղել է «փափուկ ուժի» հրաշալի կիրառող կենտրոններից մեկը: «Պատկերացրեք, որ հիմա Հայաստանում «փափուկ ուժի» փորձառություն ունեցող այս աշխարհաքաղաքական կենտրոնը մնացել է այս մարդկանց հույսին, որոնք անգամ իրենց կազմակերպած ակցիաներով վնասում են Եվրոպական միությանը: Ամենապարզ օրինակ՝ պարզում են ԵՄ-ի դրոշը, հետո հանում են «կալոշը»՝ հայտարարելով դա որպես Ռուսաստանի խորհրդանիշ, և դրանով տրորում են ԵՄ-ի դրոշը կամ դնում դրա վրա: Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ ուղերձ, որ Ռուսաստանը տրորելու է Եվրոպական միությունը: Մարդու մեջ առաջին հերթին սա է տպավորվում: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը երազել կամ ցանկանակ գնալ մի ուղղությամբ, երբ իրեն ուղերձ են տվել, որ այն տրորվելու է ռուսական «սապոգի» կողմից: Սա ներքին լսարանի համար կազմակերպված քննարկում էր, բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ արվել էր շատ վատ ու անորակ: Բայց սա ուներ նաև արտաքին գործոն. ցույց տալ Արևմուտքին, որ ամբողջ էությամբ ձգտում են, նպատակադրված են դեպի Արևմուտք և փորձել այդ հպատակության դիմաց ստանալ ինչ-որ փշրանքներ:

Կստանան, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է: Դա կլինի իրենց քաղաքական լեգիտիմությունը ճանաչելու գնով, ներքին պրոցեսներում Արևմուտքի լոյալությունն ապահովելու համար, բայց առնվազն սա հպատակության արտահայտչամիջոց էր, որով փորձ էր արվում Արևմուտքին տալ հպատակության հավաստիք, մյուս կողմից ակնհայտ է, որ իրենց արտաքին օրակարգը ձախողված է: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այն կերպ, ինչպես իրենք էին ներկայացնում, հնարավոր չէ: Խաղաղություն բերել, այն կերպ, ինչպես իրենք փորձում են, հնարավոր չէ: Որպեսզի վաղվա իրենց ձախողումներն արդարացնեն, վաղն ասելու են, որ երբ հայտարարեցին, թե ցանկանում են գնալ ԵՄ, այդ հետադիմական ուժերն Ադրբեջանին ստիպեցին հարձակվել մեզ վրա: Ակնհայտ է, որ ԵՄ գնալու Հայաստանի ճանապարհը չափազանց երկար է լինելու, եթե ինչ-որ մի օր ԵՄ-ն համաձայնի ընդունել Հայաստանին:

Վկա՝ Ուկրաինան, Թուրքիան, Վրաստանը, որոնք մինչ օրս չեն կարողացել դառնալ ԵՄ լիիրավ անդամ: Էլ ուր մնաց Հայաստանը, որն ունի լոգիստիկ խնդիրներ ԵՄ-ի հետ, եթե Միության անդամ չդառնան Թուրքիան և Վրաստանը, ունի տնտեսական լրջագույն խնդիրներ և բեռ է դառնալու ԵՄ-ի վրա, ինչպես ժամանակին Հունաստանը, Իսպանիան, երբ Միության մյուս երկրները բողոքում էին, որ իրենք են տանում այդ երկրների բեռը, չունենք ֆինանսական անհրաժեշտ կոմունիկացիաներ և հնարավորություններ, ռազմական, որովհետև ԵՄ-ն հայտարարում է, որ ՆԱՏՕ-ից անկախ պետք է ունենա սեփական անվտանգային համակարգը, սա նշանակում է, որ նրանց հետաքրքիր է լինելու նաև անդամ երկրների ռազմական ներուժը և մասնակցությունը ռազմական բլոկի ձևավորմանը: Հայաստանին ներառել Միության մեջ, նշանակում է այս ամենը հաշվի առնել և ոչ թե բերել որպես տարածք, որին սպասարկելու են, այլ տարածք կամ պետություն, որն իրենց տալու է ինչ-որ բան: Կարծում եմ, որ առանց Վրաստանի և Թուրքիայի անդամակցության Հայաստանն ուղղակի շանս չունի ԵՄ-ի անդամ դառնալու, ենթադրենք, առաջիկա տասնամյակում»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակըՄեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ)«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոցԳետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահքՈՒՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետԱհազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղելՀայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա ԱբրահամյանԱկցիային մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը4 ոստիկանով ինձ էին խոշտանգում, եթե պատժվեին, 40 հոգով վերջերս պատգամավորին չէին խոշտանգի. Քոչարյան (տեսանյութ) Մասկը հայտնել է Tesla Optimus մարդանման ռոբոտի արժեքը (լուսանկարներ)Պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած բարդ խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները. Գարեգին ԲՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարինՏեղի է ունեցել ազատազրկված անձանց հատկացվող սննդի և անհրաժեշտ պարագաների գործընթացի բարելավմանն ուղղված նիստ Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների Պահանջում ենք իշխանություններից հերքել սուտը և ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդից. «Միասին» Զարմանալի է, Աշոտյանի գործով 7 վկաներին դատարանը փորձում է արագ հարցաքննել․ Մելիքյան ԵՄ առաջնորդները հաստատել են եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների թեկնածուներինՀայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ԵԽԽՎ-ն այլևս աշխարհաքաղաքական խնդիրների դաշտում կողմնորոշվող մարմին է դարձել. Սամվել Նիկոյան Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կիրակոսյանի գրասենյակը՝ հրաժարականի մասին Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն Աշոտյան Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս ՈւորլիքՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. մանրամասներԳյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Ի՞նչ են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը«Աշոտյա'ն, Աշոտյա'ն». դատարանի դահլիճում Արմեն Աշոտյանին դիմավորում են ծափերով և վանկարկումներով (տեսանյութ)Պապիկյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ արարողությանը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հյուրընկալել է Զարեհ Սինանյանին Միջազգային կառույցներն էլ ու՞մ պիտի գտնեին, որ ասեր՝ «Արցախը Ադրբեջան է», «Պետությունը վերանում է». Աննա Մկրտչյան (տեսանյութ)Համագործակցության ձևերը կախված են Հայաստանի իշխանություններից. Իրանի դեսպանը՝ Սյունիքի անվտանգության մասինԿյանքից հեռացել է Աննա Արսենյանը Եղիշե Կիրակոսյանը հրաժարվել է կատարել Ալիևի պահանջներն ու հրաժարական է տալու. Սրբազան պայքար Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները (տեսանյութ) Ողնաշարը պիտի ամուր մնա, որ ազգը ամուր մնա. սյունեցու ողնաշարը չի կոտրվում՝ ամուրա. Աշոտ Երկաթ (տեսանյութ)Սյունյաց ողջույններից հետո Սյունիքի ոգին չի կոտրվել, եթե կոտրվի կնշանակի Հայաստանն է կոտրվել. պատգամավոր Արթուր Սարգսյան (տեսանյութ)Այս շարժումը պիտի լինի բոլորիս անձնականը. պետք է բռնել չարիքի ձեռքը. Սրբազան (տեսանյութ)Հայաստանը մեր ազնիվ հարևանն է. Իրանի դեսպանՏղամարդն ընկել է կիuակառույց շենքի վերելակի հnրանը, վիճակը ծանր էՍլովակիայում ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին, կան զոհեր (տեսանյութ)Սրբազան պայքարի աջակիցները կենտրոնի մի շարք շենքերում կպչուկներ են փակցրելՈւռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-իցԱԺ Հայաստան-Գերմանիա խումբը Ռոթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍրբազանը ԶԻԼ-ով մտավ Սյունիք (տեսանյութ)Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպան
Ամենադիտված