Մեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ) «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք ՈՒՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ Ահազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա 3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղել Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը 4 ոստիկանով ինձ էին խոշտանգում, եթե պատժվեին, 40 հոգով վերջերս պատգամավորին չէին խոշտանգի. Քոչարյան (տեսանյութ) Պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած բարդ խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները. Գարեգին Բ 

Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն պարագայում, երբ Հայաստանը բազմաթիվ անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրներ ունի լուծելու, շոկային էր այն, որ հանկարծ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։ Դրան շտապեց արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ողջունելով Հայաստանի այդ քայլը։ Այսպիսի արձագանքը շատ փորձագետների համար ենթադրությունների տեղիք տվեց, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Մենք մի կողմ կթողնենք նման եզրակացությունների արդարացված կամ ոչ արդարացված լինելու հանգամանքը և չենք խորանա, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «դավադրապաշտական տեսությունների» հորձանուտում: Այդուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է այն, թե այս պահին ի՞նչ արտաքին քաղաքական անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի նման քայլը։

Մի՞թե դա այդքան հրատապ էր։ Իհարկե, արաբական երկրները ողջունեցին Հայաստանի այդ քայլը, սակայն այն բացասական հետք կթողի Իսրայելի հետ հարաբերություններում՝ մանավանդ որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվեց հրեական պետության ԱԳՆ և նրան բողոք հայտնվեց։ Ճիշտ է՝ պաշտոնական Թել Ավիվը Երևանի նկատմամբ, մեղմ ասած, իրեն կոռեկտ չի պահել ու գրեթե միշտ Ադրբեջանի կողմից է հանդես եկել՝ ժամանակակից սպառազինություններ մատակարարելով այդ երկրին, բայց Հայաստանը ևս կարողանում էր հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ ու նույնիսկ դեսպանություն հիմնել այդ երկրում։ Թել Ավիվում Բաքվի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից՝ հաշվի է առնվում կոմերցիոն շահի տեսանկյունից, երբ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում, իսկ Իսրայելը սպառազինություններ տրամադրում, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը դիտարկվում է որպես հնարավոր հակաիրանական գործողությունների պլացդարմ։

Մյուս կողմից՝ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանը ևս իսրայելական սպառազինություն գնի, հատկապես, որ վերջերս միջազգային մամուլում նշվեց, թե Հայաստանը դիտարկում է Իսրայելի «Բարակ 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը: Չնայած իր փոքր չափերին՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող է՝ մանավանդ որ տնտեսության, ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների մշակման և ռազմական առաջադեմ տեխնիկայի արտադրության հարցում լուրջ հաջողությունների է հասել։ Ու պետք է հաշվի առնել, որ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որն այդ երկրին ամեն տարի միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում։ Իսկ հրեական լոբբին ազդում է այդ երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ուստի Պաղեստին պետության ճանաչումը կարող է որոշակիորեն իր ազդեցությունն ունենալ նաև ԱՄՆ-ի հետ մեր ունեցած հարաբերություններում։ Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Իսրայելում հայկական համայնքի ու Երուսաղեմում հայկական թաղամասի նշանակությունը։

Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի հետ կապված Երուսաղեմի հայ համայնքի վախը՝ տեղահանության հետ կապված, շարունակում է մնալ ակտուալ, իսկ իրավիճակի վրա կարող է ազդել Իսրայելի կառավարությունը։ Արաբա-իսրայելական հակամարտությունն այնպիսի հարց է, որի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է առանց կշռադատելու որևէ կողմ նետվի, այլ բալանսավորված քաղաքականություն վարի Իսրայելի ու արաբական աշխարհի միջև։ Մյուս կողմից էլ՝ ամենատարօրինակն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են օտար պետությունը, բայց իրենք իրենց ձեռքով փակեցին Արցախի ճանաչման ճանապարհը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ու մինչ այդ էլ, չնայած Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն պայքարում էր միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինի ճանաչման հետ մեկտեղ խոսում է Գազայի հատվածում առաջացած հումանիտար ճգնաժամի ու աղետալի վիճակի մասին, և ճիշտ է անում, բայց, չգիտես ինչու, չի նշում, թե Արցախում Ադրբեջանը ամիսներ շարունակ ինչպիսի անտանելի հումանիտար ճգնաժամ էր ստեղծել։ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են երևակայական խաղաղության ու խաղաղության համաձայնագրի մասին, բայց չեն ընդգծում, որ Ադրբեջանը նույնիսկ հումանիտար հարցերում բարի կամք չի դրսևորում։ Մինչև հիմա Ադրբեջանը գերեվարված է պահում Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին ու այլ անձանց և տարաբնույթ խոշտանգումների ենթարկում։ Չեղավ մի դեպք, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային հանրության առաջ կոնկրետ պահանջ դնի գերիների վերադարձի հետ կապված։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ)«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոցԳետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահքՈՒՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետԱհազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղելՀայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա ԱբրահամյանԱկցիային մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը4 ոստիկանով ինձ էին խոշտանգում, եթե պատժվեին, 40 հոգով վերջերս պատգամավորին չէին խոշտանգի. Քոչարյան (տեսանյութ) Մասկը հայտնել է Tesla Optimus մարդանման ռոբոտի արժեքը (լուսանկարներ)Պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած բարդ խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները. Գարեգին ԲՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարինՏեղի է ունեցել ազատազրկված անձանց հատկացվող սննդի և անհրաժեշտ պարագաների գործընթացի բարելավմանն ուղղված նիստ Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների Պահանջում ենք իշխանություններից հերքել սուտը և ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդից. «Միասին» Զարմանալի է, Աշոտյանի գործով 7 վկաներին դատարանը փորձում է արագ հարցաքննել․ Մելիքյան ԵՄ առաջնորդները հաստատել են եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների թեկնածուներինՀայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ԵԽԽՎ-ն այլևս աշխարհաքաղաքական խնդիրների դաշտում կողմնորոշվող մարմին է դարձել. Սամվել Նիկոյան Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կիրակոսյանի գրասենյակը՝ հրաժարականի մասին Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն Աշոտյան Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս ՈւորլիքՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. մանրամասներԳյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Ի՞նչ են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը«Աշոտյա'ն, Աշոտյա'ն». դատարանի դահլիճում Արմեն Աշոտյանին դիմավորում են ծափերով և վանկարկումներով (տեսանյութ)Պապիկյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ արարողությանը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հյուրընկալել է Զարեհ Սինանյանին Միջազգային կառույցներն էլ ու՞մ պիտի գտնեին, որ ասեր՝ «Արցախը Ադրբեջան է», «Պետությունը վերանում է». Աննա Մկրտչյան (տեսանյութ)Համագործակցության ձևերը կախված են Հայաստանի իշխանություններից. Իրանի դեսպանը՝ Սյունիքի անվտանգության մասինԿյանքից հեռացել է Աննա Արսենյանը Եղիշե Կիրակոսյանը հրաժարվել է կատարել Ալիևի պահանջներն ու հրաժարական է տալու. Սրբազան պայքար Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները (տեսանյութ) Ողնաշարը պիտի ամուր մնա, որ ազգը ամուր մնա. սյունեցու ողնաշարը չի կոտրվում՝ ամուրա. Աշոտ Երկաթ (տեսանյութ)Սյունյաց ողջույններից հետո Սյունիքի ոգին չի կոտրվել, եթե կոտրվի կնշանակի Հայաստանն է կոտրվել. պատգամավոր Արթուր Սարգսյան (տեսանյութ)Այս շարժումը պիտի լինի բոլորիս անձնականը. պետք է բռնել չարիքի ձեռքը. Սրբազան (տեսանյութ)Հայաստանը մեր ազնիվ հարևանն է. Իրանի դեսպանՏղամարդն ընկել է կիuակառույց շենքի վերելակի հnրանը, վիճակը ծանր էՍլովակիայում ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին, կան զոհեր (տեսանյութ)Սրբազան պայքարի աջակիցները կենտրոնի մի շարք շենքերում կպչուկներ են փակցրելՈւռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-իցԱԺ Հայաստան-Գերմանիա խումբը Ռոթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍրբազանը ԶԻԼ-ով մտավ Սյունիք (տեսանյութ)Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպանԱՄՆ-ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին. Օ'Բրայեն
Ամենադիտված