Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱ
Սպորտ![Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱ](/timthumb.php?src=disc/26-06-24/294940cfe0c7cc5e1103fe5e9e66c5b9.jpg&w=780)
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության եզրափակիչում Սեյրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր։Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ:
Եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ Ալեքս Մարգարյանը: Արթուր Ամոյանը պարտվել է 3:3 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար:
![](banners/armflix.jpg)