Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում է Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Մարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել․ Եվ հիմա Ադրբեջանը եւս մեկ պահանջ է դրել․ Զոհրաբյան Դատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել «Արաքսի արտասուքը». Սրբազանի երգը՝ Մեղրիի կիրճում (տեսանյութ) Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Հայրենիքը շրջապատված է լուրջ տագնապներով, կոչված ենք հավատքով իրագործել մեր ծառայական կոչումը. Արամ Ա ԵՄ-ն աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Ազատություն ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց 

Վահան Քերոբյանը սլաքներն ուղղում է դեպի ԱԱԾ տնօրենը

Հասարակություն

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

-Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք, և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։  

-Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Գործի նյութերում սա երևում է։ Մենք սա ցույց կտանք։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։

-Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։

-Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսը սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։

-ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։

-Այո։

-Ինչո՞ւ։

-Իմ կարծիքով՝ նրանք մտածել են, որ այստեղ, իսկապես, կարող է կոռուպցիոն խնդիր լինել, և բախվելով այն խնդիր հետ, որ նախարարության աշխատակիցներն աշխատում են ազնիվ, անկաշառ, միևնույն է, ինչ-որ շարժմամբ շարունակել են առաջին վարկածի ապացուցմանն ուղղված գործողությունների շղթան։ Անընդհատ չի ստացվել ապացուցվել և որոշվել է, որ այսքան արված աշխատանքը ջուրը չեն գցելու, տարել են առաջ։

-Ուզում եք ասել, որ ԱԱԾ-ն դիտավորյալ ցանկացել է գո՞րծ սարքել։  

-Ես կարծում եմ, որ այս գործի մեջ որևէ բովանդակություն չկա։

-Իսկ իմ հարցի մասով ի՞նչ եք կարծում։

-Եկեք այսպես պատասխանեմ՝ կա կոռուպցիայի դեմ պայքար, վարչապետն էլ դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Երբ անցած տարի ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվն ընկավ, դրան հետևեցին մի շարք քննարկումներ, թե ինչ անել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ տա։ Դրան հաջորդեց ձերբակալությունների շղթա, ես կոռուպցիայի բացահայտման դեպք չեմ հիշում, որի վերաբերյալ դատական ակտ կլինի։ Երբ դուք ապացույցների բազմություն եք ապահովում, որ նախարարին մեղադրանք առաջադրեք, արդյո՞ք կարող եք ապահովել, որ այդ մեղադրանքը դառնա մեղադրական ակտ՝ մեկ տարվա ընթացքում։ Մենք այս դեպքում ունենք իրավիճակ, երբ մեկ տարուց ավելի ակտիվ քննչական գործողություններ են արվել և որևէ ապացույց չկա։

-Իսկ ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ Ձեր կամ Ձեր ղեկավարած կռույցի շուրջ քրեական գործ ստանար։

-Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։

-Այդ թվում ԱԱԾ տնօրենի՞ հետ։

-Այո, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենը։

-Ի՞նչ խնդիր ունեիք Արմեն Աբազյանի հետ։

-Մի քանի էպիզոդով ես իր խնդրանքները չեմ կատարել։

-Մասնավորապես․․․

-Եկեք հիմա դրա մասին չասեմ։

-Ինչո՞ւ, աղմկահարույց բացահայտում եք անում։

-Եկեք անցնենք ուրիշ հարցերի։

-Օրինակա՞ն, թե՞ անօրինական էր ԱԱԾ տնօրենի պահանջը։

-Ինձ համար իմ բարոյական արժեքների սահմանում չէր։

-Որևէ մեկի բիզնես առաջխաղացման հե՞տ էր կապված։

-Չէ, ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։

-Այսինքն, ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ինչ-որ մեկին պաշտոնի՞ նշանակել, և սա հանգեցրել է նրան, որ ցանկանար․․․

-Չեմ ուզում կապել։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում էՀրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհըԱլեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվելՄարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել․ Եվ հիմա Ադրբեջանը եւս մեկ պահանջ է դրել․ ԶոհրաբյանԴատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել«Արաքսի արտասուքը». Սրբազանի երգը՝ Մեղրիի կիրճում (տեսանյութ)Ճնշումներ են գործադրել, որ չգային հանրահավաքին Մեղրիում, բայց մարդիկ եկան․ Սրբազան (տեսանյութ)Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդներըՀայրենիքը շրջապատված է լուրջ տագնապներով, կոչված ենք հավատքով իրագործել մեր ծառայական կոչումը. Արամ ԱԵՄ-ն աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ ԱզատությունՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոցԱրամ Ա Հայրապետի օծման 29-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կկատարվի, Սուրբ պատարագ կմատուցվի18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվելԿարևոր հարց է աշխատավայրում ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը. ՄԻՊ Իրանի նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է շուրջ 16,5 միլիոն մարդՀայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանըՏաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է. պատգամավորՎրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց մարզերում արցախցիներին ու խոսեց հետագա քայլերիցՌազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կազատվի պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրելՄիրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովինԻ՞նչ պետք է իմանալ Ozon պատվերների հանձնման կետ բացելուց առաջՎրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի ԿոբախիձեԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդումՓաշինյանը խաբում է, գիտենք` ինչ է եղել պատերազմին, մեղքն իրենցն է, միայն «զոմբիներն» են հավատում (տեսանյութ)Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ․ Բագրատ ՍրբազանՆայե'ք, բերքաբերցիք ուրախացել էին՝ իբր իրենց հողեր պիտի վերադարձնեին, բայց չեղավ՝ զրո. Սրբազան (տեսանյութ)Սրբազանին հավատում ենք, կկարողանանք փոխել, պատերազմից հետո Մեղրիում կյանքը շատ տխուր է. Մեղրի քաղաքի բնակիչ (տեսանյութ)Իհարկե չեմ հավատում Փաշինյանին, իբր տալիս է, որ խաղաղ լինի, էդ դեպքում պիտի ողջ Հայաստանը տա (տեսանյութ)Զոռով բերում՝ 2 հոգու ժպտացնում, նկարում են, իբր ամենը լավ է, Սյունիք ենք եկել ստերի հետևից. Սրբազան (տեսանյութ)Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակըՄեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ)«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոցԳետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահքՈՒՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետԱհազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղելՀայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա ԱբրահամյանԱկցիային մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը4 ոստիկանով ինձ էին խոշտանգում, եթե պատժվեին, 40 հոգով վերջերս պատգամավորին չէին խոշտանգի. Քոչարյան (տեսանյութ) Մասկը հայտնել է Tesla Optimus մարդանման ռոբոտի արժեքը (լուսանկարներ)Պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած բարդ խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները. Գարեգին ԲՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարինՏեղի է ունեցել ազատազրկված անձանց հատկացվող սննդի և անհրաժեշտ պարագաների գործընթացի բարելավմանն ուղղված նիստ Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների Պահանջում ենք իշխանություններից հերքել սուտը և ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդից. «Միասին» Զարմանալի է, Աշոտյանի գործով 7 վկաներին դատարանը փորձում է արագ հարցաքննել․ Մելիքյան ԵՄ առաջնորդները հաստատել են եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների թեկնածուներին
Ամենադիտված