Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների օրերը Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը․ news.am Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am «Նոր տարի» դիրքը թշնամուն է հանձնվել չփագրումների ավարտից 20-25 օր անց. գյուղացի. YerevanToday Այնպես չէ՝ մենք ուզում ենք, որ կատարյալ լինի կառավարությունը․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ) Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու ՀՀ-ն կրկին վարկ կստանա Համաշխարհային բանկից 

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ Սուքիասյան

Հարցազրույցներ

Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը խոսել է իր անցած ճանապարհի, հաջող բիզնեսի բանաձևի և Բանկի մասին:

- Հակիրճ կներկայացնե՞ք Սարիբեկ Սուքիասյանի կյանքի ճանապարհը:

- Մենք ընտանիքում չորս եղբայր ենք, մեծացել ենք բարդ միջավայրով առանձնացող Երևանի թաղամասերից մեկում, որից զերծ պահելու նպատակով հայրս փոքրուց մեզ ներքաշել էր աշխատանքի մեջ՝ սերմանելով արժեք ստեղծելու ձգտումը:

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից: Հենց այդ տարիքից էր, որ օրս սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ից, այսինքն՝ մենք արթնանում էինք դասի ժամից 3 ժամ շուտ, որպեսզի գնայինք գործարան՝ աշխատելու:

Մեր ընտանիքում կար հինգ տղամարդ, և այս առումով հորս խոսքերը մինչ օրս ուղեկցում են ինձ. «Եթե մենք ընտանիքում ունենք 10 աշխատող ձեռք, ապա չպիտի ապրուստի խնդիր ունենանք»: Հայրս ստեղծող, արդար ու հարգված անձ էր ու, չնայած նրա ստացած 5-ամյա կրթությանը, մարդիկ, ի նշան հարգանքի ու նրա անցած փորձի, նրան անուն-հայրանունով էին դիմում:  

Արդեն ուսանող տարիքում, երբ հասցրել էի յուրացնել աշխատանքի ու կանոնակարգվածության մշակույթը, քանի որ ուսմանը զուգահեռ շարունակում էի աշխատել, որոշումներ կայացնելիս հաճախ քննարկումներ էի ունենում թե՛ հորս, ով, կյանքի դժվարություններին ականատես լինելով, ավելի պահպանողական հայացքներ ուներ, թե՛ առանձին ավագ եղբորս հետ, ով ավելի առաջադեմ ու նորարար էր, և ինձ համար ձևավորում էի մոտեցման մի ոսկե միջին, որով էլ առաջնորդվում եմ առ այսօր: 

Կուտակելով դեռահաս ու երիտասարդ տարիների ամենօրյա աշխատանքի պատկառելի փորձը՝ արդեն 90-ականներին՝ Սովետական Միության փլուզման շրջանում, եղբայրներս և ես բավարար պատրաստված դիմավորեցինք շուկայի ազատականացման շրջափուլը և, օբյեկտիվ գնահատելով բիզնես միջավայրի առկա ու սպասվող ներուժը, ճիշտ մեկնարկով ու հաջող կառավարմամբ սկսեցինք ամրապնդել «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմքերը:

- Ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել բանկային բիզնես:

- Հայէկոնոմբանկը՝ սովետական Բնակսոցբանկի հայկական բաժանմունքը, առաջին հայկական բանկերից էր, որ գրանցվեց ՀՀ ԿԲ-ում 1991թ-ին՝ երկրի անկախացումից անմիջապես հետո, իսկ ավելի ուշ նաև վերակազմավորվեց որպես բաց բաժնետիրական ընկերության: 1997թ-ին մեր ընտանիքը որոշում կայացրեց ներդրում անել այդ ժամանակ լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնած Հայէկոնոմբանկի կապիտալում՝ էապես փոխելով Բանկի ճակատագիրը: Այստեղ մի շատ կարևոր դրվագ կցանկանայի առանձնացնել, որ լավագույնս կարտացոլեր Բանկի նկատմամբ իմ վերաբերմունքը. գաղտնիք չէ, որ մեր ընտանիքին պատկանող բիզնեսների կառավարումը հստակ տարանջատված է Սուքիասյան եղբայրների պատասխանատվության շրջանակներով, իսկ Բանկը ձեռք բերելիս դրա կառավարումն ընտանիքիս կողմից վստահվեց հենց ինձ: Գիտակցելով, որ բանկային ոլորտը էականորեն տարբեր է մյուս բիզնեսներից, որոնց տիրապետում էր Սուքիասյան ընտանիքը, և որ Բանկի հաջողությունը պահանջում է խիստ կանոնակարգված, անկողմնակալ ու անկախ կառավարում՝ համաձայնեցի ստանձնել այդ պատասխանատվությունը մի պայմանով. ընտանիքս չպետք է որևէ կերպ միջամտեր Բանկի կառավարմանը: Մեկ օր անց՝ ընտանեկան ժողովի ժամանակ, եղբայրներս, կիսելով իմ կողմից առաջ քաշված նախապայմանի լրջությունը և Բանկի զարգացման տեսլականով պայմանավորված, համաձայնեցին:

- Բանկի պատմության ի՞նչ շրջադարձային իրադարձություն կառանձնացնեք:

- Բանկի պատմության մեջ շրջադարձային եղավ 2002թ-ը, երբ մենք ստացանք ՎԶԵԲ-ի կողմից առաջին ֆինանսավորումը, իսկ արդեն 2004-ին վերջինս մուտք գործեց ՀԷԲ կապիտալ՝ 25% բաժնեմասով: Այդ ժամանակ դեռևս շատերը այս հապավումի նշանակությունը չգիտեին, իսկ մենք մեկ քայլ առաջ հայտնվեցինք՝ ստանալով նաև տեխնիկական աջակցություն ՄՓՄՁ գրագետ ֆինանսավորման համար՝ սրանով իսկ  հիմք դնելով տնտեսության այս կարևոր սեգմենտի կայացման ու զարգացման համար: ՎԶԵԲ-ը Բանկի կապիտալում մնաց 15 տարի (թեև առաջին պայմանագիրը ստորագրված էր մինչև 7 տարի ժամկետով)՝ երկար և փոխշահավետ հաջողված ծրագրով, որը, իր հերթին, պետք է նոր դռներ բացեր դեպի միջազգային ասպարեզ:

Մինչ այսօր Բանկն իրականացրել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս՝ ուղղված ՄՓՄՁ վարկավորմանը և ներկայումս միջազգային առաջնակարգ կոնտրագենտների կողմից հանդիսանում է տարածաշրջանի ամենավստահելի բանկերից մեկը:    

 - Վերջին տարիներին Հայաստանում աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպե՞ս եք աջակցում երկրի զարգացմանը այս պայմաններում և ինչպիսի՞ն եք տեսնում Հայէկոնոմբանկը, օրինակ, 5 տարուց:

- Ի սկզբանե կցանկանայի տեղեկացնել, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որևէ կերպ ներգրավված չեմ քաղաքական որևէ գործընթացներում ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն: Ես բացառապես բիզնեսի ներկայացուցիչ եմ, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և փորձում աշխատանքով, հարկեր վճարելով և միջազգային լավագույն փորձի ներմուծմամբ իր լուման ներդնել երկրի զարգացման գործում:

Այո, վերջին տարիները մեր երկրում աշխարհաքաղաքական և տնտեսական հսկայական փոփոխություններ բերեցին՝ լի մարտահրավերներով ու միաժամանակ աննախադեպ հնարավորություններով: 2018թ-ի «Թավշյա» հեղափոխությունը հիմնարար անցումնային ազդեցություն ունեցավ մեր ժողովրդի մտքի ազատականացման ու սեփական ուժերին ապավինելու նոր հայացքների ձևավորման առումով, որն էլ իր հերթին անդրադարձավ մարդկանց կենսակերպի ու աշխարհայացի փոփոխման վրա: Տնտեսությունն այժմ կաշկանդված չէ օլիգարխիկ մենաշնորհային սահմանափակումներով և ցանկացած խելացի կառավարիչ կարող է աշխատանքով արժեք ստեղծել մեր երկրում:

Իհարկե, անաչառ լինելու համար պարտավոր եմ նշել, որ այս փոփոխություններն առաջ բերեցին այլ մարտահրավերներ՝ կապված մարդկային ռեսուրսների ու վարչարարական փորձի սակավությամբ, ինչը, օրինակ, անդրադառնում է օրենսդրական փոփոխությունները նախաձեռնող և իրականացնող պետական ապարատի հաճախ ոչ կոմպետենտ կամ ոչ ճկուն լուծումների զուգորդմամբ, և այս ուղղությամբ մենք դեռ մեծ անելիք ունենք:   

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ դիրքում եմ տեսնում Բանկը 5 տարի անց, նշեմ, որ երբևէ չեմ ձգտել համակարգում Բանկը տեսնել առաջին տեղում: Ինչո՞ւ, որովհետև առաջին տեղում գտնվող Բանկը միշտ կենտրոնացված ուշադրության տակ է, ու այս առումով նաև խոցելի՝ մանավանդ մեր պարագայում:

ՀԷԲ-ը, իր գործունեության ողջ ընթացքում միշտ առանձնացել է պահպանողական (բայց ոչ հնացած) մոտեցմամբ, և հենց դրանով է պայմանավորված, որ ամուր ու կայուն կանգնած է մնացել մինչ օրս:

2022թ-ին էլ, երբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մեր երկիր բերեց բիզնեսի հսկայական հնարավորություններ, որից մեր գործընկեր հայկական բանկերն էապես օգտվեցին ու հսկայական շահույթները կապիտալացրեցին, Բանկը, հենց սկզբից քաջ գիտակցելով ու գնահատելով այն մեծ հնարավորություններն ու գումարները, որ կարող էր վաստակել այդ աննախադեպ հոսքից,  ձեռնպահ մնաց պատրաստ գործիքակազմը  գործարկելուց՝ մեր միջազգային գործընկերների, բաժներտերերի և հաճախորդների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ ու թափանցիկ հաշվետվողականությամբ պայմանավորված:       

Իսկ Հայէկոնոմբանկը 5 տարի անց ես տեսնում եմ շատ ավելի բարձր դիրքերում, քան ներկայումս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների օրերը Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHubԴանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը․ news.am Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների (լուսանկարներ)«Նոր տարի» դիրքը թշնամուն է հանձնվել չփագրումների ավարտից 20-25 օր անց. գյուղացի. YerevanTodayԱյնպես չէ՝ մենք ուզում ենք, որ կատարյալ լինի կառավարությունը․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ) Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու ՀՀ-ն կրկին վարկ կստանա Համաշխարհային բանկից Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (տեսանյութ) Պետությունների միջև հարաբերությունները չեն որոշվում թերթերում ինչ-որ հոդվածներով. ՌԴ-ում ՀՀ դեսպանՎայոց Ձորում տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13-14-րդ դարերում թվագրվող խաչքարը և կանգնեցվել նույն տեղումԻնչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ միայն իրենց է հայտնի. Գևորգ Դանիելյան Երեք օրում բացահայտվել է հանցագործության 183 դեպք. գրանցվել է 53 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 78 մարդ Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր (տեսանյութ)Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան ԱթանեսյանԼՂ-ում տեղի ունեցածը միջազգային հանրության անգործության հետևանքով է եղել. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Իջևան-Սևան-Երևան ճանապարհին վթար է եղել․ ուղևորներից մեկը մաhացել է Ի՞նչը էն չենք անում, որ ԼՂ-ի մասին իրավապաշտպանների զեկույցները չեն հասնում ՄԱԿ-ի սրտին. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)Պարեկները Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պապիկյանը կարևորել է ԶՈՒ համալրման գործընթացը բանակի մարտունակության ամրապնդման գործում Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Դավթյան ՀՀ երրորդ նախագահը խորին շնորհակալություն է հայտնում իրեն հղված ջերմ շնորհավորանքների համարԱլեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ ՀԵՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում․ ՄԻՊ Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞․ Yerkir.amԱդրբեջանում շատ եմ եղել, ամեն անգամ զզվել եմ այն տհաճ կատակներից, որ անում են հայերի մասին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ 69 անձ ԼՂ-ում մահացել է «դժոխքի ճանապարհով» դուրս գալիս, Վագիֆի դեպքից հետո շատերը վախեցան դուրս գալ (տեսանյութ)Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն չի տեսնում վերանայելու իր միջուկային դոկտրինը. ՍտոլտենբերգՄարտակերտից մարդիկ անտառներով են փորձել դուրս գալ, բայց մի մասը մահացել է ճանապարհներին (տեսանյութ)Բաքվի նպատակը հայերին վերացնելն էր, 120 000 մարդ ԼՂ-ում մատնվեց սովի․ «Freedom House» (տեսանյութ)Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը Պարգևատրումներ՝ ԱԺ-ումԵթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, ինչից հետո հայերը բռնագաղթեցին. «Freedom House»-ի զեկույցը (տեսանյութ)Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով Դա տառապանք է, շուտ պետք է վերջանա. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի հարվածներից տուժածներին (տեսանյութ)Կանանց պոտենցիալը մենք դռների հետևում կողպել ենք․ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն ՀովհաննիսյանԳյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել Հակոբ Սիմիդյանը պիտի նայի էս կադրերն ու ամաչի. ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական ԱԹՍ է խոցել
Ամենադիտված