Армен Григорян: Армения, будучи членом ОДКБ, закупает оружие у Франции Под патронатом организации ДИАЛОГ вышел в свет второй выпуск 2024 года журнала «Литературная Армения» МИД РФ: навязывание Западом рецептов на Кавказе ведет к появлению новых линий Состоялась встреча министров иностранных дел Армении и Грузии в расширенном формате Делегация во главе с сенатором США Роджером Уикером посетила мемориал в Цицернакаберде Президент США раскритиковал постановление Верховного суда по Трампу Госдепартамент о продолжении контактов с Баку без освобождения политзаключенных в Азербайджане Иран обещает масштабную помощь “Хезболле” в случае возможных действий Израиля против движения Гегаркуникская область Армении и департамент Изер Франции будут сотрудничать в сфере сельского хозяйства Пресс-секретарь МИД РА коснулась информации о встрече представителей Армении и Турции в Маргаре 

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ Սուքիասյան

Интервью

Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը խոսել է իր անցած ճանապարհի, հաջող բիզնեսի բանաձևի և Բանկի մասին:

- Հակիրճ կներկայացնե՞ք Սարիբեկ Սուքիասյանի կյանքի ճանապարհը:

- Մենք ընտանիքում չորս եղբայր ենք, մեծացել ենք բարդ միջավայրով առանձնացող Երևանի թաղամասերից մեկում, որից զերծ պահելու նպատակով հայրս փոքրուց մեզ ներքաշել էր աշխատանքի մեջ՝ սերմանելով արժեք ստեղծելու ձգտումը:

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից: Հենց այդ տարիքից էր, որ օրս սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ից, այսինքն՝ մենք արթնանում էինք դասի ժամից 3 ժամ շուտ, որպեսզի գնայինք գործարան՝ աշխատելու:

Մեր ընտանիքում կար հինգ տղամարդ, և այս առումով հորս խոսքերը մինչ օրս ուղեկցում են ինձ. «Եթե մենք ընտանիքում ունենք 10 աշխատող ձեռք, ապա չպիտի ապրուստի խնդիր ունենանք»: Հայրս ստեղծող, արդար ու հարգված անձ էր ու, չնայած նրա ստացած 5-ամյա կրթությանը, մարդիկ, ի նշան հարգանքի ու նրա անցած փորձի, նրան անուն-հայրանունով էին դիմում:  

Արդեն ուսանող տարիքում, երբ հասցրել էի յուրացնել աշխատանքի ու կանոնակարգվածության մշակույթը, քանի որ ուսմանը զուգահեռ շարունակում էի աշխատել, որոշումներ կայացնելիս հաճախ քննարկումներ էի ունենում թե՛ հորս, ով, կյանքի դժվարություններին ականատես լինելով, ավելի պահպանողական հայացքներ ուներ, թե՛ առանձին ավագ եղբորս հետ, ով ավելի առաջադեմ ու նորարար էր, և ինձ համար ձևավորում էի մոտեցման մի ոսկե միջին, որով էլ առաջնորդվում եմ առ այսօր: 

Կուտակելով դեռահաս ու երիտասարդ տարիների ամենօրյա աշխատանքի պատկառելի փորձը՝ արդեն 90-ականներին՝ Սովետական Միության փլուզման շրջանում, եղբայրներս և ես բավարար պատրաստված դիմավորեցինք շուկայի ազատականացման շրջափուլը և, օբյեկտիվ գնահատելով բիզնես միջավայրի առկա ու սպասվող ներուժը, ճիշտ մեկնարկով ու հաջող կառավարմամբ սկսեցինք ամրապնդել «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմքերը:

- Ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել բանկային բիզնես:

- Հայէկոնոմբանկը՝ սովետական Բնակսոցբանկի հայկական բաժանմունքը, առաջին հայկական բանկերից էր, որ գրանցվեց ՀՀ ԿԲ-ում 1991թ-ին՝ երկրի անկախացումից անմիջապես հետո, իսկ ավելի ուշ նաև վերակազմավորվեց որպես բաց բաժնետիրական ընկերության: 1997թ-ին մեր ընտանիքը որոշում կայացրեց ներդրում անել այդ ժամանակ լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնած Հայէկոնոմբանկի կապիտալում՝ էապես փոխելով Բանկի ճակատագիրը: Այստեղ մի շատ կարևոր դրվագ կցանկանայի առանձնացնել, որ լավագույնս կարտացոլեր Բանկի նկատմամբ իմ վերաբերմունքը. գաղտնիք չէ, որ մեր ընտանիքին պատկանող բիզնեսների կառավարումը հստակ տարանջատված է Սուքիասյան եղբայրների պատասխանատվության շրջանակներով, իսկ Բանկը ձեռք բերելիս դրա կառավարումն ընտանիքիս կողմից վստահվեց հենց ինձ: Գիտակցելով, որ բանկային ոլորտը էականորեն տարբեր է մյուս բիզնեսներից, որոնց տիրապետում էր Սուքիասյան ընտանիքը, և որ Բանկի հաջողությունը պահանջում է խիստ կանոնակարգված, անկողմնակալ ու անկախ կառավարում՝ համաձայնեցի ստանձնել այդ պատասխանատվությունը մի պայմանով. ընտանիքս չպետք է որևէ կերպ միջամտեր Բանկի կառավարմանը: Մեկ օր անց՝ ընտանեկան ժողովի ժամանակ, եղբայրներս, կիսելով իմ կողմից առաջ քաշված նախապայմանի լրջությունը և Բանկի զարգացման տեսլականով պայմանավորված, համաձայնեցին:

- Բանկի պատմության ի՞նչ շրջադարձային իրադարձություն կառանձնացնեք:

- Բանկի պատմության մեջ շրջադարձային եղավ 2002թ-ը, երբ մենք ստացանք ՎԶԵԲ-ի կողմից առաջին ֆինանսավորումը, իսկ արդեն 2004-ին վերջինս մուտք գործեց ՀԷԲ կապիտալ՝ 25% բաժնեմասով: Այդ ժամանակ դեռևս շատերը այս հապավումի նշանակությունը չգիտեին, իսկ մենք մեկ քայլ առաջ հայտնվեցինք՝ ստանալով նաև տեխնիկական աջակցություն ՄՓՄՁ գրագետ ֆինանսավորման համար՝ սրանով իսկ  հիմք դնելով տնտեսության այս կարևոր սեգմենտի կայացման ու զարգացման համար: ՎԶԵԲ-ը Բանկի կապիտալում մնաց 15 տարի (թեև առաջին պայմանագիրը ստորագրված էր մինչև 7 տարի ժամկետով)՝ երկար և փոխշահավետ հաջողված ծրագրով, որը, իր հերթին, պետք է նոր դռներ բացեր դեպի միջազգային ասպարեզ:

Մինչ այսօր Բանկն իրականացրել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս՝ ուղղված ՄՓՄՁ վարկավորմանը և ներկայումս միջազգային առաջնակարգ կոնտրագենտների կողմից հանդիսանում է տարածաշրջանի ամենավստահելի բանկերից մեկը:    

 - Վերջին տարիներին Հայաստանում աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպե՞ս եք աջակցում երկրի զարգացմանը այս պայմաններում և ինչպիսի՞ն եք տեսնում Հայէկոնոմբանկը, օրինակ, 5 տարուց:

- Ի սկզբանե կցանկանայի տեղեկացնել, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որևէ կերպ ներգրավված չեմ քաղաքական որևէ գործընթացներում ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն: Ես բացառապես բիզնեսի ներկայացուցիչ եմ, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և փորձում աշխատանքով, հարկեր վճարելով և միջազգային լավագույն փորձի ներմուծմամբ իր լուման ներդնել երկրի զարգացման գործում:

Այո, վերջին տարիները մեր երկրում աշխարհաքաղաքական և տնտեսական հսկայական փոփոխություններ բերեցին՝ լի մարտահրավերներով ու միաժամանակ աննախադեպ հնարավորություններով: 2018թ-ի «Թավշյա» հեղափոխությունը հիմնարար անցումնային ազդեցություն ունեցավ մեր ժողովրդի մտքի ազատականացման ու սեփական ուժերին ապավինելու նոր հայացքների ձևավորման առումով, որն էլ իր հերթին անդրադարձավ մարդկանց կենսակերպի ու աշխարհայացի փոփոխման վրա: Տնտեսությունն այժմ կաշկանդված չէ օլիգարխիկ մենաշնորհային սահմանափակումներով և ցանկացած խելացի կառավարիչ կարող է աշխատանքով արժեք ստեղծել մեր երկրում:

Իհարկե, անաչառ լինելու համար պարտավոր եմ նշել, որ այս փոփոխություններն առաջ բերեցին այլ մարտահրավերներ՝ կապված մարդկային ռեսուրսների ու վարչարարական փորձի սակավությամբ, ինչը, օրինակ, անդրադառնում է օրենսդրական փոփոխությունները նախաձեռնող և իրականացնող պետական ապարատի հաճախ ոչ կոմպետենտ կամ ոչ ճկուն լուծումների զուգորդմամբ, և այս ուղղությամբ մենք դեռ մեծ անելիք ունենք:   

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ դիրքում եմ տեսնում Բանկը 5 տարի անց, նշեմ, որ երբևէ չեմ ձգտել համակարգում Բանկը տեսնել առաջին տեղում: Ինչո՞ւ, որովհետև առաջին տեղում գտնվող Բանկը միշտ կենտրոնացված ուշադրության տակ է, ու այս առումով նաև խոցելի՝ մանավանդ մեր պարագայում:

ՀԷԲ-ը, իր գործունեության ողջ ընթացքում միշտ առանձնացել է պահպանողական (բայց ոչ հնացած) մոտեցմամբ, և հենց դրանով է պայմանավորված, որ ամուր ու կայուն կանգնած է մնացել մինչ օրս:

2022թ-ին էլ, երբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մեր երկիր բերեց բիզնեսի հսկայական հնարավորություններ, որից մեր գործընկեր հայկական բանկերն էապես օգտվեցին ու հսկայական շահույթները կապիտալացրեցին, Բանկը, հենց սկզբից քաջ գիտակցելով ու գնահատելով այն մեծ հնարավորություններն ու գումարները, որ կարող էր վաստակել այդ աննախադեպ հոսքից,  ձեռնպահ մնաց պատրաստ գործիքակազմը  գործարկելուց՝ մեր միջազգային գործընկերների, բաժներտերերի և հաճախորդների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ ու թափանցիկ հաշվետվողականությամբ պայմանավորված:       

Իսկ Հայէկոնոմբանկը 5 տարի անց ես տեսնում եմ շատ ավելի բարձր դիրքերում, քան ներկայումս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
WSJ считает Джилл Байден самой влиятельной фигурой в окружении президентаБолее 200 кандидатов снялись с выборов во ФранцииЗамминистра: На Ларсе проблем нетВ администрации префектуры Арабкирского района проводятся следственные действияГлава партии «Светлая Армения»: Сейчас нет никаких предпосылок ждать войныАрмен Григорян: Армения, будучи членом ОДКБ, закупает оружие у ФранцииПод патронатом организации ДИАЛОГ вышел в свет второй выпуск 2024 года журнала «Литературная Армения»МИД РФ: навязывание Западом рецептов на Кавказе ведет к появлению новых линийУкраина получила от МВФ очередной транш в размере $2,2 млрдВ Эквадоре обнаружили 3 тонны наркотиков в контейнере с бананами, который направлялся в РФПесков сообщил о вероятном обсуждении Путиным и Эрдоганом Украины 3 июляИсполнительный директор фонда «Дорожный департамент» Гор Аветисян освобожден от занимаемой должности«Священная борьба»: Архиепископ Баграт Галстанян дает интервью германскому изданию «Der Spiegel»Состоялась встреча министров иностранных дел Армении и Грузии в расширенном форматеВоеннослужащий ВС Армении погиб на боевом посту«Жоховурд»: Национальный парк «Севан» – 79 штатов, 15 машин, большой фонд зарплаты и никакой работыИсполнительный вице-президент Венесуэлы получила травму при падении дереваFT: ЕС введет импортные пошлины на все товары с площадок электронной торговли КНРДелегация во главе с сенатором США Роджером Уикером посетила мемориал в ЦицернакабердеТайвань утверждает, что 20 летательных аппаратов НОАК вошли в зону ПВО острова«Грапарак»: На встрече «Во имя Родины» с представителями политических партий обсудили ошибки и планы Лучшие смартфоны июня 2024 года по версии пользователейПашинян вновь организовал велопробегСенатор США Роджер Уикер прибыл в АрмениюСвыше 120 человек погибли в давке на религиозном собрании в ИндииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 ИЮЛЯОрбан пообещал подготовить отчет о переговорах с Зеленским для Совета ЕСПолицейский инспектор из Армавира снабдил десятки водителей правами за взяткиПолиттехнолог: Западу нужен мир любой ценой, чтобы убрать из Армении российскую базуВ Мавритании начались протесты после президентских выборовПрезидент США раскритиковал постановление Верховного суда по Трампу"Паст". Азербайджану не дает покоя информация о представлении Рубена Варданяня на Нобелевскую премиюВ Сингапуре решили жестче бороться с отмыванием денегГлава МИД Армении с официальным визитом посетит ТбилисиNYT: израильские генералы выступают за перемирие с ХАМАСЛегкоатлет Ерванд Мкртчян примет участие в Олимпийских играх в ПарижеГосдепартамент о продолжении контактов с Баку без освобождения политзаключенных в АзербайджанеВ Испании поймали совершивших мошенничество на сумму до €70 млн аферистовОрбан рассказал, зачем приехал в КиевНидерланды в скором времени передадут Украине истребители F-16Экс-чиновник: Сдав 5 территорий, можно было получить промежуточный статус Карабаха на 5 летМинобороны Грузии заявило о крушении Су-25 во время учений Иран обещает масштабную помощь “Хезболле” в случае возможных действий Израиля против движенияВ MIT создали робота, который аккуратно укладывает еду в контейнерВ Швеции бабушки и дедушки могут получать деньги за уход за внукамиПанихида по Анаит Чаренц состоится в церкви «Сурб Ованес» КондаГегаркуникская область Армении и департамент Изер Франции будут сотрудничать в сфере сельского хозяйстваВеликая Китайская стена, Национальный музей Китая, акробатическое шоу: приключения армянских журналистов и блогеров в КитаеАлиев шантажирует: Если Армения не изменит Конституцию – мирного договора не будетНарека Самсоняна не арестуют
Самое популярное