Մարաշլյանի գոլն օգնում է Կոլամբուսին ջախջախել մրցակցին, Ինտեր Մայամին արտագնա հաղթանակ տոնեց
Սպորտ![Մարաշլյանի գոլն օգնում է Կոլամբուսին ջախջախել մրցակցին, Ինտեր Մայամին արտագնա հաղթանակ տոնեց](/timthumb.php?src=disc/30-06-24/6ca5f74eb0cb7ed69749659395d350e8.jpg&w=780)
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսն» արտագնա խաղում 5-1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլանդին»։
Հյուրերի կազմում ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 33 մավորով 4-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
Այս տուրի մյուս խաղում «Ինտեր Մայամին» Ֆրայի և Ալբայի գոլի շնորհիվ հաղթեց «Նեշվիլին»։ Մայամիի թիմը 44 միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։
![](banners/armflix.jpg)